Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 նոյեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 1999 թվականի թիվ 707

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների առավել նպատակային օգտագործման անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի բաշխման ծախսային ուղղություններում`

ա) 2-րդ կետի 4-րդ սյունակում «90000» թիվը փոխարինել «140000» թվով.

բ) 4-րդ կետի «բ» ենթակետի 4-րդ սյունակում «550000» թիվը փոխարինել «200000» թվով.

գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

7. Կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրում և աուդիտ ա)«Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ-ում, «Ոռոգում» ՊՓԲԸ-ում, «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ-ում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրում

բ) ջեռուցման ոլորտի կազմակերպություններում տեխնիկական և ֆինանսական աուդիտի իրականացում 150000

100000 ՀՀ ֆինանսների նախարարություն,

ՀՀ քաղաքաշինության նախարարություն,

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,

ՀՀ տրանսպորտի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարար

դ) նշված ծախսային ուղղությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով.

9. Համակարգչային սարքավորումների ձեռքբերում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սեփականաշնորհման նախարարության և այլ նախարարությունների, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի համակարգչային սարքավորումների ձեռքբերում 350000 ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով, առանց մրցույթի անցկացման, կնքել ուղղակի պայմանագրեր համաձայնեցնելով Համաշխարհային բանկի և շահագրգիռ նախարարությունների հետ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` երկշաբաթյա ժամկետում ամփոփել սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված` ձեռք բերվելիք սարքավորումների ցանկը:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի N 584 որոշման մեջ նշված աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը.

բ) սույն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի N 584 որոշմամբ հաստատված գումարային արտահայտությունները դիտվում են որպես նշված աշխատանքների ֆինանսավորման առավելագույն սահմաններ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 23-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։