ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2012 թվականի N 419-Ա
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմանը համապատասխան`
Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մայիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
մայիսի 14-ի N 419-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Պատասխանատու պետական կառավարման մարմինը Կատարման
ժամկետը Ֆինանսավորման ապահովման աղբյուրը
1. «Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2012 թ.
հուլիսի 2-րդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։
2. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2012 թ.
հուլիսի 2-րդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։
3. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները և վթարային քարտի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 2012 թ.
հուլիսի 2-րդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան