Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 261-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2012 թվականի N 459-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 261-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 29-ի «Հ. Հակոբյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղելու մասին» N 261-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հ. Հակոբյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք համայնքների հետ» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մայիսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։