«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մայիսի 2012 թ.
ք. Երևան N 166-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79.1-րդ հոդվածի 9-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվության ներկայացման կարգը» (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 9-ի «Կատարված ներդրումների մասին կարգավորվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 35-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ` Ռ. Նազարյան
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2012 թվականի մայիսի 11-ի
N 166-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հետ համաձայնեցված ներդրումային ծրագրեր իրականացնող կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հանձնաժողով ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման ընթացակարգը:
2. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կարգով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը, իսկ տարեկան հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա մայիսի 10-ը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է աճողական կարգով՝ տարեսկզբից:
4. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ կարգավորվող անձի ղեկավարի (եթե կարգավորվող անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ապա անհատ ձեռնարկատիրոջ) կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ` հանձնաժողովի invest.report@psrc.am էլեկտրոնային հասցեին:
5. Փոքր հիդրոէլեկտրակայաններում կատարված ներդրումների վերաբերյալ հաշվետվությունները կարող են ներկայացվել թղթային եղանակով:
6. Հաշվետվությունը ներկայացվում է սույն կարգի հավելված 1-ով և 2-ով հաստատված Ն-1 և Ն-2 ձևերով:
7. Հաշվետվությունը ներկայացվում է XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով, հայկական unicode տառատեսակով:
8. Հաշվետվության ներկայացման վերաբերյալ կարգավորվող անձը գրավոր ծանուցում է հանձնաժողովին:
9. Հաշվետվությունում ներկայացվում են հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի կանխատեսվող և փաստացի իրականացված ծավալները, ինչպես նաև անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների ծավալները և դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները:
10. Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների հիմնավորումները կարող են ներկայացվել DOC, DOCX, XLS, XLSX, PDF կամ JPEG ֆորմատների ֆայլերի տեսքով:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2012 թվականի մայիսի 11-ի
N 166-Ն որոշմամբ հաստատված կարգի
Ձև Ն-1
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաստացի կատարված կապիտալացվող ներդրումների մասին
առ _____________20...թ.
հազար դրամ` առանց ԱԱՀ
N Ներդրումների ուղղությունը
Չափ-
ման
միա-
վոր Հանձնաժողովի հետ համաձայնեցված
ներդրումների
կանխատեսվող ծավալը Ընդամենը
կատարված
ներդրումներ Ավարտված աշխատանքներ
(շահագործման հանձնված հիմնական միջոցներ) Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսեր և տեղակայման ենթակա սարքավորում-ների ձեռք բերում Կատարված ծախսերի բնույթը Հաշվետու տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ուղղությամբ կատարված ծախսեր
այդ թվում` հումք և նյութեր աշխատավարձ
և սոցիալական
ապահովության
վճարներ մաշ-
վածու-
թյուն կողմնակի
կազմակեր-
պությունների
կողմից
մատուցված
ծառայու-թյուններ
և աշխա-տանքներ այլ տեղա-
կայման ենթակա սարքավո-րումներ
ՔԱՆԱԿ ԳՈՒՄԱՐ ՔԱՆԱԿ ԳՈՒՄԱՐ անավարտ
ոչ ընթացիկ
նյութական
ակտիվներից մատակա-րարներից այլ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
1 Ներդրումային ծրագրի
շրջանակներում
կատարված ներդրումներ
1.1 (Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը)
2 Անհետաձգելի աշխատանքների
իրականացման նպատակով
կատարված ներդրումներ
2.1 (Անհետաձգելի աշխատանքի անվանումը)
ԸՆԴԱՄԵՆԸ
_____________________ _________________________
(էլեկտրոնային ստորագրություն) (անունը, ազգանունը)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2012 թվականի մայիսի 11-ի
N166-Ն որոշմամբ հաստատված կարգի
Ձև Ն-2
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաստացի կատարված ընթացիկ ծախսերով ձևակերպված ներդրումների մասին
առ _____________20...թ.
հազար դրամ` առանց ԱԱՀ
N Ներդրումների
ուղղությունը Չափ-
ման
միա-վոր Հանձնաժողովի հետ համաձայնեցված
ներդրումների
կանխատեսվող ծավալը Ընդամենը
կատարված
ներդրումներ Կատարված ծախսերի բնույթը
հումք և նյութեր աշխատավարձ
և սոցիալական
ապահովության
վճարներ մաշ-
վածու-
թյուն կողմնակի
կազմակեր-
պությունների
կողմից
մատուցված
ծառայու-թյուններ
և աշխա-տանքներ այլ
ՔԱՆԱԿ ԳՈՒՄԱՐ ՔԱՆԱԿ ԳՈՒՄԱՐ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1 Ներդրումային ծրագրի
շրջանակներում
կատարված ներդրումներ
1.1 (Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը)
2 Անհետաձգելի աշխատանքների
իրականացման նպատակով
կատարված ներդրումներ
2.1 (Անհետաձգելի աշխատանքի անվանումը)
ԸՆԴԱՄԵՆԸ
_____________________ _________________________
(էլեկտրոնային ստորագրություն) (անունը, ազգանունը)