Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012228

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

4 մայիսի 2012 թ. N 401-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1579-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 10-րդ կետի իա) ենթակետը.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 609-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.

1) հրամանը լրացնել նոր` 3.1 կետով.

«3.1. Նախարարության աշխատակազմում ավարտական փաստաթղթերի բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով 2013 թվականի հունվարից ներդնել էլեկտրոնային բազա:»:

2) հրամանով հաստատված հավելված 1-ի`

ա. 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14. Ավարտական փաստաթուղթը կորցրած անձը (կամ նրա ներկայացուցիչը` լիազորագրով), կրկնօրինակ ստանալու համար, դիմում է այն ուսումնական հաստատություն, որն ավարտել է:

1) Ուսումնական հաստատության տնօրենը, դիմումը ստանալուց հետո, 1 աշխատանքային օրվա ընթացքում գրություն-միջնորդագրով դիմում է համապատասխան լիազոր մարմին` ներկայացնելով քաղաքացու դիմումը և գնահատականներով տեղեկանքը:

2) Լիազոր մարմինը, տնօրենի գրություն-միջնորդագիրը (կից՝ քաղաքացու դիմումը և գնահատականներով տեղեկանք) ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է նախարարություն` ավարտական փաստաթուղթը կորցրած անձին կրկնօրինակ տրամադրելու համար, իսկ նախարարության ենթակայության ուսումնական հաստատության տնօրենը 1 աշխատանքային օրվա ընթացքում է գրություն-միջնորդագրով (կից՝ քաղաքացու դիմումը և գնահատականներով տեղեկանք) դիմում նախարարություն:

3) Գրություն-միջնորդագիրը նախարարություն մուտքագրվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, արխիվային հիմքերի առկայության դեպքում, նախարարի հրամանով տրամադրվում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակ, որի մասին լիազոր մարմինը կամ նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացվում է գրությամբ:

4) Լիազոր մարմինը նախարարի հրամանով հատկացված՝ կրկնօրինակի վերաբերյալ գրությունը ստանալուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունից ստանում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակը և 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնում համապատասխան ուսումնական հաստատության տնօրենին, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում և հանձնում է ավարտական փաստաթուղթը կորցրած անձին կամ նրա ներկայացուցչին:

5) Նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունը նախարարի հրամանով հատկացված՝ կրկնօրինակի վերաբերյալ գրությունը ստանալուց հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունից ստանում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակը և 1 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում, հանձնում է ավարտական փաստաթուղթը կորցրած անձին կամ նրա ներկայացուցչին:

6) Նախարարության արխիվային հիմքերի բացակայության դեպքում, տվյալ ուսումնական հաստատությունը գրավոր կամ էլեկտրոնային փոստով, 1 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացվում է` ներկայացնելու համապատասխան ուսումնական տարվա ավարտական փաստաթղթերի բաշխման մատյանի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո վերը նշված ընթացակարգով տրամադրվում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակը:».

բ. 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«17. Լուծարված ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթղթի կրկնօրինակի փոխարեն տրվում է տեղեկանք:».

գ. IV և V բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

3) հրամանով հաստատաված հավելված 2-ի 22-րդ և 23-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«22. Դիպլոմների բաշխումից հետո պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը հաշվետվություն է ներկայացնում գրությամբ՝ նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով: Հաշվետվությունն իր մեջ ներառում է տեղեկատվություն ստացած, բաշխված և խոտանված ավարտական փաստաթղթերի համարների և ընդհանուր քանակի մասին՝ ըստ ուսումնական հաստատության, նշումներ պարունակելով սովորողի անվան, ազգանվան, հայրանվան, սեռի, ծննդյան թվականի, ուսումնական հաստատություն ընդունվելու (հրամանի համար) և ավարտելու (հրամանի համար) տարեթվերի, ավարտական փաստաթղթի սերիայի և համարի, անձնագրի սերիայի և համարի, մասնագիտության կոդի մասին՝ կնքված և ստորագրված տնօրենի կողմից: Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում մինչև ընթացիկ տարվա ավարտը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով: Դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի կողմից ստուգվում են և հանձնվում նախարարության արխիվ: Թերություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում՝ հաշվետվություն ներկայացնողին հնարավորություն է ընձեռվում շտկելու կամ վերացնելու դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում:

23. Նախարարության աշխատակազմը 2013 թվականի հունվարից ներդնում և օգտագործում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիպլոմների բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն՝ ըստ հաշվետվության էլեկտրոնային տարբերակի: Բազայի վարման կարգը հաստատվում է նախարարի հրամանով: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժինը»:

4) հրամանով հաստատված հավելված 3-ի 29-րդ և 30-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«29. Դիպլոմների բաշխումից հետո բուհի ռեկտորը հաշվետվություն է ներկայացնում գրությամբ՝ նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով: Հաշվետվությունն իր մեջ ներառում է տեղեկատվություն ստացած, բաշխված և խոտանված դիպլոմների համարների և ընդհանուր քանակի մասին՝ ըստ ուսումնական հաստատության, նշումներ պարունակելով սովորողի անվան, ազգանվան, հայրանվան, սեռի, ծննդյան թվականի, ուսումնական հաստատություն ընդունվելու (հրամանի համար) և ավարտելու (հրամանի համար) տարեթվերի, ավարտական փաստաթղթի սերիայի և համարի, անձնագրի սերիայի և համարի, մասնագիտության կոդի, որակավորման մասին՝ կնքված և ստորագրված ռեկտորի կողմից: Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում մինչև ընթացիկ տարվա ավարտը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով (Ձև 3, հավելված 1-ը կցվում է): Դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի կողմից ստուգվում են և հանձնվում նախարարության արխիվ: Թերություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում՝ հաշվետվություն ներկայացնողին հնարավորություն է ընձեռվում շտկելու կամ վերացնելու դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում»:

30. Նախարարության աշխատակազմը 2013 թվականի հունվարից ներդնում և օգտագործում է բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմների բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն՝ ըստ հաշվետվության էլեկտրոնային տարբերակի (Ձև 2, հավելված 1-ը կցվում է): Բազայի վարման կարգը հաստատվում է նախարարի հրամանով: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի պետը»:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնին և իրավաբանական վարչությանը՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Ա. Աշոտյան

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2012 թվականի մայիսի 4-ի

թիվ 401-Ն հրամանի

«IV. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ

18. Ավարտական փաստաթղթերը լրացվում են ընթեռնելի (սև թանաքով), ստորագրվում են ուսումնական հաստատության տնօրենի, փոխտնօրենի և դասղեկի կողմից: Ուսումնական հաստատության կնիքի դրոշմը պետք է լինի ընթեռնելի: Ավարտական փաստաթղթերում ջնջում կամ ուղղում կատարելն արգելվում է: Շրջանավարտի անունը, հայրանունը, ազգանունը գրվում է ծննդյան վկայականի կամ անձնագրի տվյալներին համապատասխան:

19. Ավարտական փաստաթղթերում ուսումնական հաստատության անվանումը և տեղանունը գրվում է ամբողջական: Լրացման ժամանակ կարելի է օգտագործել նաև տեղանունների հապավումներ:

20. Ավարտական փաստաթղթերում յուրաքանչյուր ուսումնական առարկայի տարեկան, ինչպես նաև քննական գնահատականները գրվում են բալային համակարգին համապատասխան՝ թվանշանով և փակագծում՝ տառերով:

21. Որևէ ուսումնական առարկայից տարեկան չգնահատված աշակերտի ավարտական փաստաթղթում տվյալ առարկայի համատասխան տողում գրանցվում են «չի գնահատվել» բառերը: Առողջական վիճակի պատճառով առանձին առարկաների պարապմունքներից ազատված սովորողների ավարտական փաստաթղթերում տվյալ առարկայի համապատասխան տողում գրանցվում են «ազատված է» բառերը:

22. Ավարտական փաստաթղթերում լրացվում են ուսումնական պլանով նախատեսված առարկաների տարեկան (ուսումնառության վերջին 2 դասարանների) և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները: Ավագ դպրոցի ավարտական փաստաթղթում լրացվում են ուսումնական պլանով նախատեսված, 3 տարվա ընթացքում ուսումնասիրված յուրաքանչյուր առարկայի տարեկան և ամփոփիչ ատեստավորման գնահատականները:

V. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

23. Ուսումնական հաստատություններում ավարտական փաստաթղթերը գրանցվում են համապատասխան բաշխման մատյաններում:

24. Ավարտական փաստաթղթերի բաշխումից հետո ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պետերի, նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների տնօրենների կողմից, մինչև ընթացիկ տարվա ավարտը նախարարություն է ներկայացվում հաշվետվություն՝ նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով գրությամբ:

25. Հաշվետվությունն իր մեջ ներառում է տեղեկատվություն ստացած և բաշխված ավարտական փաստաթղթերի համարների և ընդհանուր քանակի մասին՝ ըստ դպրոցների, նշումներ պարունակելով շրջանավարտի անվան, ազգանվան, հայրանվան, սեռի պատկանելության, ծննդյան թվականի, ուսումնական հաստատություն ընդունվելու (հրամանի համար) և ավարտելու (հրամանի համար) տարեթվերի, ըստ առարկաների՝ տարեկան և քննական գնահատականների, ավարտական փաստաթղթի սերիայի և համարի, խոտանված փաստաթղթերի համարների մասին (այսուհետ՝ ցուցատախտակ)՝ կնքված և ստորագրված տնօրենի կողմից:

26. Հաշվետվությունները նախարարություն ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի կողմից ստուգվում են և հանձնվում նախարարության արխիվ՝ մինչև ընթացիկ տարվա ավարտը: Թերություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում՝ հաշվետվություն ներկայացնողին հնարավորություն է ընձեռվում շտկելու կամ վերացնելու դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում:

27. Նախարարության աշխատակազմը 2013 թվականի հունվարից ներդնում և օգտագործում է ավարտական փաստաթղթերի բաշխման, հաշվառման և պահպանման նպատակով էլեկտրոնային բազա, որտեղ մուտքագրվում է տեղեկատվություն՝ ըստ ցուցատախտակի էլեկտրոնային տարբերակի (Ձև 1, հավելված 1-ը կցվում է): Բազայի վարման կարգը հաստատվում է նախարարի հրամանով: Տեղեկատվության մուտքագրումը էլեկտրոնային բազա, բազայի վարման պարտականությունը և շահագործման պատասխանատվությունը կրում է աշխատակազմի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնի պետը։

Հավելված 1

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2012 թվականի մայիսի 4-ի թիվ 401-Ն հրամանի

Ձև 3

Ց ՈՒ Ց Ա Տ Ա Խ Տ Ա Կ

«_____» «_____» ուստարվա շրջանավարտների

Թիվ Դաս. այբբենա-կան տառը Համարն ըստ դասամատյանի Սովորողի ազգանունը, անունը, հայրանունը սեռ Ծննդյան տարեթիվ Ընդունվել է ԲՈՒՀ Ավարտել է ԲՈՒՀ-ը Դիպլոմի համարը Մասնագի-տություն Որակավորում Անձնագրի սերիա/համար Ծանոթություն

հրաման թիվ հրաման թիվ

ստացման տարեթիվը կոդ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

1

2

3

4

5

6

7

8

,,,

Ձև 2

Ց ՈՒ Ց Ա Տ Ա Խ Տ Ա Կ

«____»«______» ուստարվա շրջանավարտների

Թիվ Դաս. այբբենական տառը Համարն ըստ դասամատյանի Սովորողի ազգանունը, անունը, հայրանունը սեռ Ծննդյան տարեթիվ Ընդունվել է քոլեջ Ավարտել է քոլեջը Դիպլոմի համարը Մասնագի-տություն Անձնագրի սերիա/համար Ծանոթություն

հրաման թիվ հրաման թիվ

ստացման տարեթիվը կոդ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1

2

3

4

5

6

7

8

,,,

Ձև 1

Ց ՈՒ Ց Ա Տ Ա Խ Տ Ա Կ

մարզի « » « » ուստարվա

Թիվ Դաս. այբբենական

տառը Համարն ըստ դասամատյանի Աշակերտի ազգանունը, անունը, հայրանունը սեռ Ծննդյան

տարեթիվ շարժի թիվ Ընդունվել է դպրոց ավարտել է դպրոցը Վկայականում (ատեստատում) նշանակված տարեկան և պետական

հրաման թիվ հրաման թիվ Հայոց լեզու Հայ գրակա-նություն Ռուսաց լեզու Ռուս գրակա-նություն Օտար լեզու Հայոց պատմու-թյուն

տ. ք. տ. ք. տ. ք. տ. ք. տ. ք. տ. ք.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15

1

Ձև 1 շարունակություն

_____________________շրջանավարտների

հիմնական կամ միջնակարգ

ավարտական քննական գնահատականները Գծագր. աշխա-տանք Հ.Եկ.պատ. հասարա-կագիտ. Ֆիզկ.քննութ. Վարք Հիմնական կրթության վկայականի համարը Միջնակարգ կրթության վկայականի համարը

Ընդհա-նուր պատմու-թյուն

տ. ք. Աշխարհա-գրություն

տ. ք. Հանրա-

հաշիվ

տ. ք. Երկրաչա-փություն

տ. ք. Ֆիզիկա

տ. ք. Քիմիա

տ. ք. Կենսաբա-նություն

տ. ք. Ինֆորմ. աստղա-գիտ. ֆիզկուլտ ՆԶՊ

ստացման տարեթիվը ստացման տարեթիվը

16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։