Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 դեկտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 1999 թվականի N 749

քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով Երևանի ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորություններն այլ առևտրական կազմակերպության վերապահելու համար հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 22-ի «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ղեկավարման պայմանագրի առաջարկները գնահատող հատուկ հանձնաժողովի մասին» N 170 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 1999 թվականի նոյեմբերի 23-ի «Էյ Սի Ի Էյ Ս.պ.Ս.» (Իտալիա) կազմակերպությանը հաղթող ճանաչելու մասին (2925000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` պայմանագրային գումարով) որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 13-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։