Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 փետրվարի 2012 թվականի N 178-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող գործարարների ցուցակը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. փետրվարի 29

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 29-ի N 178-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)

Ա. Ղարիբյան - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)

Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար

Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար

Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Ի. Զարգարյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Մարտիրոսյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տնօրեն

Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)

Մ. Սարգսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)

Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Սաֆարյան - «Հայրենական ապրանք արտադրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Մեխջյան -«Հայաստանի Հանրապետության արտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ջ. Մակբեթ - Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

Ա. Չալաբյան -«Մաքենզի» միջազգային խորհրդատվական ընկերություն (համաձայնությամբ)

Մ. Հերգնյան - «Ի-Վի քոնսալթինգ» խորհդատվական ընկերություն (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան - «Հայկական կոնյակագործների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Հարությունյան - «Հայ գինեգործների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Գևորգյան - Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Բեկիրսկի - «Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության գործատուների միություն» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ)

Ս. Զաքարյան - «Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ)

Է. Գրիգորյան -Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միության նախագահ (համաձայնությամբ)

Տ. Հարությունյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար)

Խորհրդի` ոոտացիոն կարգով ընդգրկվող անդամներ

Ա. Սալաթյան -«Նեյշնլ Ինստրումենտս Արմենիա» ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Պետրոսյան -«ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Աբրահամյան -«Դի Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Մ. Հարությունյան -«Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Մաթևոսյան -«Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

(Հավելվածը փոփ. 24.05.12 N 458-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 29-ի N 178-Ա

որոշման

Ց ՈՒ Ց Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ

Ա. Արսենյան -«Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Բաղդասարյան -«Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Գասպարյան -«Պռոշյանի կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան -«Ավշարի գինու կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Հակոբյան -«Սիս նատուրալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ղուկասյան -«Երևանի աղի կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Մինասյան -«Բջնի» հանքային ջրերի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Պետրոսյան -«ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Սնեգիրյով -«Վանաձորի քիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Սարգսյան -«ՌԱՈ Մարս» » փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Սալաթյան -«Նեյշնլ Ինստրումենտս Արմենիա» ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Վարդանյան -«Վիասֆեր տեխնոպարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Բ. Դարբինյան -«Գլորիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Բ. Հովհաննիսյան -«Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Աբրահամյան -«Դի Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Ալեքսանյան -«Արմենիա Վայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Ավետիքյան -«Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Գ. Աֆանդյան -«Արզնի Գրուպ» հանքային ջրերի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Բունիաթյան -«ԼՏ Պիրկալ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Դանիելյան -«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Ենոքյան -«Գարուն» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Կարապետյան -«Մաքուր երկաթ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Է. Գրիգորյան -«Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Է. Դիլանյան -«Վիտամաքս-Ե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Է. Հովհաննիսյան -«Դայմոթեք» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Է. Ղազարյան -«Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ի. Աղաջանյան -«Լորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Խ. Զաքարյան -«Բիզնես-Կապիտալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Խ. Խաչատրյան -«Վալենսիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Գոմցյան -«Լենտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Կարապետյան -«Էյ-Էմ–Փի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Պետրոսյան -«Արմենմատոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Կապրիելյան -«Էյ Դաբլյու Այ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Վարդանյան -«Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Մ. Բադեյան -«Եվրոստան-Ույուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Մ. Բաղդասարով -«Միկա Լիմիթիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Մ. Հարությունյան -«Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Հակոբյան -«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Մարկոսյան -«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Ղազարյան -«Վեդի Ալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Ն. Հարությունյան -«Ջեյ Սի Էյ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ն. Խաչատրյան -«Աստրա Կրիստալ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Աբրահամյան -«Էլբատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Բեգլարյան -«Շեն կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Մաթևոսյան -«Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Մաթևոսյան -«Հայէլեկտրամեքենա» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Թարվերդյան -«Արարատ սննդի կոմբինատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Առուշանյան -«Ֆարմատեք» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Կարապետյան -«Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Վ. Ղազարյան -«Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Մեջլումյան -«Էյ Սի Փի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Ք. Փիլոսյան -«Պլաստիկ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 29-ի N 178-Ա

որոշման

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգը:

2. Խորհրդի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) իրականացման աշխատանքների համակարգումն է, արդյունքների քննարկումը և հաստատումը:

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

3. Խորհուրդը`

1) հավանություն է տալիս արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը.

2) հավանություն է տալիս ոլորտային ռազմավարություններին.

3) ռազմավարությամբ նշված միջոցառումների իրականացման նպատակով քննարկում է պետական մարմինների, ոլորտային խորհուրդների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացրած առաջարկությունները.

4) քննարկում և հաստատում է ռազմավարության իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները.

5) քննարկում և հաստատում է արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացվող գործողությունների ծրագրերը:

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգին համապատասխան:

5. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

6. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:

7. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման նպատակով` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

9. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

10. Խորհրդի անդամն իրավունք ունի խորհրդի ընդունած որոշմանը համաձայն չլինելու դեպքում ներկայացնելու իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:

11. Խորհրդի հերթական նիստի մասին ծանուցվում է խորհրդի անդամներին նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

12. Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և այլ մասնակիցներին` նիստից առնվազն 2 աշխատանքային օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է խորհրդի նիստից առնվազն 4 աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնել օրակարգում հարց ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն:

13. Հարցի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում վերջինիս քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ:

14. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

15. Խորհրդի նիստերին, խորհրդատվական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, ոլորտային ռազմավարության խորհուրդների, զանգվածային լրատվամիջոցների, դոնոր և այլ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական խորհրդատուներ:

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

16. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի արձանագրությունները.

3) իր բացակայության դեպքում հանձնարարում է խորհրդի նախագահի տեղակալին վարել խորհրդի նիստերը.

4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը.

5) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում կամ այլ կազմակերպություններում, ինչպես նաև խորհրդի անդամներին հանձնարարում է խնդիրները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությունում և միջազգային կազմակերպությունների հետ իրականացնել քննարկումներ:

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

17. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

18. Խորհրդի նիստին խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում մասնակցում է խորհրդի տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը` խորհրդի նախագահի համաձայնությամբ:

19. Խորհրդի աշխատանքներին գործարար համայնքի հինգ ներկայացուցիչ խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող գործարարների ցուցակից մասնակցում է ռոտացիոն կարգով և կարող է փոփոխվել` ըստ ոլորտների` աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով:

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

20. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչությունն է:

21. Խորհրդի քարտուղարությունը`

1) նախապատրաստում է նիստին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում է դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

3) պետական մարմիններից, ոլորտային խորհուրդներից և այլ շահագրգիռ կողմերից ստացված առաջարկություններն ամփոփում և ներկայացնում է խորհրդի քննարկմանը.

4) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.

5) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը, այդ թվում` կազմում է խորհրդի նիստի արձանագրությունը,

6) խորհրդի նիստի արձանագրությունը տրամադրում է խորհրդի անդամներին և շահագրգիռ կողմերին:

VII. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

22. Խորհրդի քարտուղարն արդյունաբերության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալն է:

23. Խորհրդի քարտուղարը`

1) կազմակերպում է խորհրդի քարտուղարության աշխատանքները.

2) խորհրդի նիստում զեկուցում է խորհրդի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ.

3) իրականացնում է խորհրդի, ինչպես նաև ոլորտային խորհուրդների նիստերի հանձնարարականների կատարման դիտանցում.

4) ըստ աշխատանքային անհրաժեշտության, հասարակական կարգով, կարող է ներգրավել ոլորտային և պետական կառավարման համակարգի մասնագետների.

5) ներկայացնում է տարեկան հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, որը ենթակա է հրապարակման:

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

24. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։