Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳԹՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2012 թվականի N 524-Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳԹՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2012 թվականի հունիսի 13-16-ը գործուղել Վաշինգթոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ի գործ հանուն երեխաների» միջոցառմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի՝ Վաշինգթոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգթոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունիսի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։