Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ՆԻՍՏԻ N 45 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-06-11-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

7 հունիսի 2012 թվականի N 22

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ՆԻՍՏԻ N 45 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 23-րդ կետով հավանության արժանացած արձանագրային ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի նիստի N 45 արձանագրության 23-րդ կետով հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2.8-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակում «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Աշխատանքային խումբ» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերով.

2) 2.9-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակում «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Աշխատանքային խումբ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն» բառերով.

3) 4.3-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակը լրացնել «ՀՀ առողջապահության նախարարություն» բառերով.

4) 5.4-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակը լրացնել «ՀՀ առողջապահության նախարարություն» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունիսի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։