ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մայիսի 2012 թ. թիվ 139-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՍԱԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 611 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի մայիսի 23-ի թիվ 27 արձանագրություն) և «ԱՐՍԱԳ» փակ բաժնետիրական ընկերության՝ ք. Երևան, Արշակունյաց 18 հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 611 լիցենզիա) փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2012 թվականի մայիսի 8-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՐՍԱԳ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 611 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐՍԱԳ» փակ բաժնետիրական ընկերությանն առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե՝ ք. Ջերմուկ, Ձախափնյակ 11) ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ Ա. Ջավադյան
2012 թ. մայիսի 31
Երևան