Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 դեկտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 1999 թվականի N 788

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» ենթակետին և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն»)`

02 ենթախմբի («Հիվանդանոցներ») «01. Տուբերկուլյոզի բուժում» և «02. Ինֆեկցիոն հիվանդությունների բուժում» տողերով նախատեսված ծախսերի գումարները համապատասխանաբար պակասեցնել 100000,0 հազ. դրամով և 110000,0 հազ. դրամով ընդամենը 210000,0 հազ. դրամ` ավելացնելով 02 ենթախմբի «08. Անհետաձգելի բուժօգնություն» տողով նախատեսված ծախսերի գումարը.

03 ենթախմբի («Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ») «03. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» տողով նախատեսված ծախսերի գումարը պակասեցնել 270000,0 հազ. դրամով` նշված գումարից ավելացնելով 02 ենթախմբի «09. Զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննություն և բուժում» տողով նախատեսված ծախսերի գումարը` 50000,0 հազ. դրամով, «10. Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին»` 170000,0 հազ. դրամով, «12. Անհետաձգելի բուժօգնություն 7-15 տարեկան երեխաներին»` 15000,0 հազ. դրամով և 04 ենթախմբի «02. Շտապ բժշկական օգնություն» 35000,0 հազ. դրամով.

03 ենթախմբի («Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ») «07. Բուժօգնություն վնասվածքաբանական կետերում» տողով նախատեսված ծախսերի գումարը պակասեցնել 60000,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 02 ենթախմբի «11. Բուժօգնություն 0-7 տարեկան երեխաներին» տողով նախատեսված ծախսերի գումարը.

07 ենթախմբի («Այլ ծրագրեր») «01. Առողջապահական հիմնարկների և կազմակերպությունների սարքավորումների և շտապօգնության ծառայության ավտոպարկի նորացում» տողով նախատեսված ծախսերի գումարը պակասեցնել 180000,0 հազ. դրամով` նշված գումարից ավելացնելով 02 ենթախմբի «04. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» տողով նախատեսված ծախսերի գումարը` 90000,0 հազ. դրամով, «08. Անհետաձգելի բուժօգնություն»` 50000,0 հազ. դրամով, «11. Բուժօգնություն 0-7 տարեկան երեխաներին»` 40000,0 հազ. դրամով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 199 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի N 381 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը` որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1999 թվականի

ապրիլի 3-ի N 199 որոշման

1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ԵՎ ծառայությունների ծավալների բաշխումն ըստ բժշկական օգնության ԵՎ ծառայությունների տեսակների ու պետական պատվեր տեղադրող մարմինների

Խումբը Ենթախումբը Բժշկական օգնության և ծառայությունների տեսակները Գումարը

(հազ. դրամ) Պետական պատվեր տեղադրող

մարմինները

ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն

05 Ընդամենը` 17,983,107.1 3,512,776.6 14,470,330.5

այդ թվում`

Առողջապահության բնագավառում պետական կառավարում 98,624.3 40,584.7 58,039.6

01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում 60,859.9 40,584.7 20,275.2

02. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային վարչությունների պահպանում 37,764.4 - 37,764.4

02 Հիվանդանոցներ 9,237,412.6 - 9,237,412.6

այդ թվում` -

01. Տուբերկուլյոզի բուժում 698,280.0 698,280.0

02. Տարափոխիկ (ինֆեկցիոն) հիվանդությունների բուժում 473,408.0 473,408.0

03. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժում 66,780.0 66,780.0

04. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն 1,379,403.2 1,379,403.2

05. Հոգեկան հիվանդների բուժում և խնամք 1,291,495.0 1,291,495.0

06. Նարկոլոգիական օգնություն դիսպանսերներում 105,894.0 105,894.0

07. Հեմոդիալիզի անցկացում 425,235.0 425,235.0

08. Անհետաձգելի բուժօգնություն 1,496,928.0 1,496,928.0

09. Զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննություն և բուժում 125,000.0 125,000.0

10. Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին 1,299,504.0 1,299,504.0

11. Բուժօգնություն 0-7 տարեկան երեխաներին 1,470,750.0 1,470,750.0

12. Անհետաձգելի բուժօգնություն 7-15 տարեկան երեխաներին 304,502.4 304,502.4

13. Բժշկա-սոցիալական վերականգնման և աշխատունակության փորձաքննության ծառայությունների ձեռքբերում 31,423.9 31,423.9

14. Հոգեբանական առողջության վերականգնման ծառայությունների ձեռքբերում 40,809.1 40,809.1

15. Առողջապահական օբյեկտների շինարարություն 28,000.1 28,000.1

03 Պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ 4,052,918.3 - 4,052,918.3

այդ թվում` -

01. Տուբերկուլյոզի բուժում 81,689.8 81,689.8

02. Ինֆեկցիոն հիվանդությունների բուժում 48,926.0 48,926.0

03. Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն 188,500.0 188,500.0

04. Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին 833,750.0 833,750.0

05. 0-15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանում 1,218,036.4 1,218,036.4

06. Մեծահասակների առողջության առաջնային պահպանում 1,646,916.1 1,646,916.1

07. Բուժօգնություն վնասվածքաբանական կետերում 35,100.0 35,100.0

08. Առողջապահական օբյեկտների շինարարություն - -

04 Առողջապահական այլ հաստատություններ և հարակից ծառայություններ 1,433,215.5 311,255.5 1,121,960.0

այդ թվում` -

01. Տուբերկուլյոզով հիվանդների առողջարանային բուժօգնություն 71,860.0 71,860.0

02. Շտապ բժշկական օգնություն 1,015,100.0 1,015,100.0

Սանիտարական ավիացիայի ծառայություն -

03. Հարակից ծառայություններ (դատաբժշկական և ախտաբանաանատոմիական փորձաքննություն, լիցենզավորման կենտրոն, տեղեկատվության 346,255.5 311,255.5 35,000.0

05 Այլ առողջապահական ծառայություններ բնակչությանը 1,076,918.0 1,076,918.0 -

այդ թվում` -

01. Դեղորայքային ապահովում 986,918.0 986,918.0

02. Ախտորոշիչ հետազոտություններ 50,000.0 50,000.0

03. Հիվանդների ճանապարհածախս 40,000.0 40,000.0

06 Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն 914,007.9 914,007.9 -

այդ թվում` -

01. Հիգիենիկ հակահամաճարակային ծառայության պահպանում 914,007.9 914,007.9

02. Առողջապահական հիմնարկների և կազմակերպությունների շենքերի հիմնանորոգում - -

07 Այլ ծրագրեր 1,170,010.5 1,170,010.5 -

այդ թվում` -

01. Առողջապահական հիմնարկների և կազմակերպությունների սարքավորումների և շտապօգնության ծառայության ավտոպարկի նորացում 97,684.5 97,684.5|

02. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագիր 892,650.0 892,650.0

03. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցությունը 179,676.0 179,676.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։