Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 9 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-07-14-ից մինչև 2020-05-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-05-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հունիսի 2012 թվականի N 753-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 9 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 7-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

2. Հաստատել տեխնիկական կանոնակարգման ոլորտում կանոնակարգող մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 11-ի «Տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման և կիրառման կարգը հաստատելու մասին» N 9 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունիսի 22

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 753-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։