ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2012 թվականի N 751-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 32-րդ հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, սույն որոշման հավելվածի համաձայն, ապրանքների ձեռքբերումն իրականացնում է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հունիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հունիսի 14-ի N 751-Ա որոշման
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
2012 թՎԱԿԱՆԻ մայիսի 9-ին ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿում կայացած զորահանդեսի համար ձեռքբերման ենթակա իրային միջոցների
NN
ը/կ Իրային միջոցների անվանումը Չափի
միավորը Քանակը Միավորի գինը
(դրամ) Գումար
(հազ. դրամ)
1. Կոստյում` բամբակյա, տանկիստի պաշտպանական գույնի լ-կ 134.0 6,000.0 804.0
2. Կոստյում` բամբակյա, կեպիով «Նատովկա» լ-կ 202 16,000 3,232.0
3. Բերետ` սև գույնի հատ 102 2,750 280.5
4. Բերետ` երկնագույն հատ 102 2,750 280.5
5. Ձեռնոց` առանց մատների զ-գ 306 10,000 3,060.0
6. Ձեռնոց` ամառային, սպիտակ զ-գ 115 1,100 126.5
7. Դաշտային հատուկ համազգեստ DEWKON 5-1650 MC գույնի լ-կ 102 65,000 6,630.0
8. Ժիլետ` տակտիկական DEWKON MC հատ 102 60,000 6,120.0
9. Դաշտային հատուկ համազգեստ DEWKON 5-1650 VI գույնի հատ 204 65,000 13,260.0
10. Ժիլետ` տակտիկական DEWKON VI հատ 204 70,000 14,280.0
11. Կիտել` կիսաբրդյա, ուսադիրներով և տաբատ` կիսաբրդյա, երկարաճիտ կոշիկների մեջ դրվող (անհատ. պատվեր) լ-կ 115 22,500 2,587.5
12. Կոշիկ` երկարաճիտ, խրոմե զ-գ 115 55,000 6,325.0
13. Ուսակապ (շարասյուների աջ թևայինների) հատ 188 1,500 282.0
14. Թևքանշան` ԼՂՀ-ի զինանշանով հատ 115 180 20.7
15. Թևքանշան` զորատեսակի, ոսկեգույն հատ 2,890 173 500.0
16. Կրծքանշան` արյան կարգի, ոսկեգույն հատ 2,890 140 404.6
17. Կրծքանշան` հայկական բանակ, ոսկեգույն հատ 2,890 140 404.6
18. Թևքանշան` ոսկեգույն հատ 2,890 173 500.0
19. Ուսադիր` ենթասպայի, կարովի, ոսկեգույն զ-գ 13 1,200 15.6
20. Ուսակապ` դրոշակակիրի հատ 19 15,000 285.0
21. Ուսակապ` օգնականի հատ 38 12,000 456.0
22. Oգնականի (ասիստենտի) ուսակապի, ծոփքափնջով հանգուցակալ հատ 38 3,000 114.0
23. Սրերի հանգուցակալ ծոփքափնջեր հատ 23 1,000 23.0
24. Մայկա - ֆուֆայկա կոմուֆլյաժ հատ 2,672 2,150 5,744.8
25. Գոտի` լայն հատ 2,274 1,400 3,183.6
26. Ամառային դաշտային համազգեստի գեներալական կոչման տարբերանշան հատ 6 7,000 42.0
27. Կտոր կ/բ դեղնականաչավուն գծ.մ 345.0 6,240 2,152.8
ԸՆԴԱՄԵՆԸ 71,114.64
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան