ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2011 թվականի N 398-Ն
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 1291-Ն որոշման 1-ին կետով հավանության արժանացած՝ Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությունը և նույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) 2012-2016 թվականներին ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի ճշգրտման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմերը), որոնք հիմք են ընդունվելու ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի գնահատմանը և ջրօգտագործողների ընկերությունների հարկային պարտավորությունների որոշմանն առնչվող հարաբերություններում՝ համաձայն N 3 հավելվածի.
4) 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ոռոգելի հողատարածքների նպատակային նվազագույն չափերը, որոնք դրվելու են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և ջրօգտագործողների ընկերությունների միջև կնքվելիք ընթացիկ դրամաշնորհային պայմանագրերի հիմքում՝ համաձայն N 4 հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված՝ 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները (նորմերը) շարունակելու են գործել նաև 2016 թվականին հաջորդող տարիներին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) թույլատրել ջրօգտագործողների ընկերությունների հետ ընթացիկ դրամաշնորհային պայմանագրեր կնքելիս՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ 2012-2016 թվականների կտրվածքով ըստ տարիների ընթացիկ դրամաշնորհների ընդհանուր գնահատվող չափաքանակների սահմաններում ջրօգտագործողների ընկերությունների միջև կատարել առավելագույնը 5 տոկոս վերաբաշխումներ՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակների նկատմամբ.
2) ոռոգման ոլորտում կառուցվածքային, իրավական և տեխնիկական բնույթի փոփոխությունների դեպքում պայմանագրեր կնքելիս՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ 2012-
2016 թվականների կտրվածքով՝ ըստ տարիների ընթացիկ դրամաշնորհների ընդհանուր գնահատվող չափաքանակների սահմաններում ջրօգտագործողների ընկերությունների միջև 5 տոկոսից ավելի վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
3) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ջրօգտագործողների ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը դադարեցնելու, ինչպես նաև կրեդիտորական պարտավորությունների առավելագույն սահմանի նախապայմանի չկատարման դեպքում ջրօգտագործողների ընկերությունների նկատմամբ կիրառվելիք հետագա գործողությունների վերաբերյալ:
(3-րդ կետը փոփ. 22.06.12 N 783-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 21
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
մարտի 10-ի N 398-Ն որոշման
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՎՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
(հազ. դրամ)
NN
ը/կ ՋՕԸ-ի անվանումը 2012 թ. 2013 թ. 2014 թ. 2015 թ. 2016 թ.
1. «Ազատ» ՋՕԸ 223,939 160,444 131,088 89,659 53,682
2. «Ակնալիճ» ՋՕԸ 108,059 95,536 81,769 43,185 23,666
3. «Ամբերդ» ՋՕԸ 0 0 0 0 0
4. «Աշտարակ» ՋՕԸ 0 0 0 0 0
5. «Ապարան-Արագած» ՋՕԸ 13,606 6,177 1,486 0 0
6. «Արարատ» ՋՕԸ 372,198 314,518 298,513 254,861 218,462
7. «Արաքս» ՋՕԸ 189,402 115,937 92,690 73,326 35,402
8. «Արմավիր» ՋՕԸ 159,385 140,924 75,661 72,805 48,826
9. «Արտաշատ» ՋՕԸ 254,607 207,638 179,417 133,732 98,347
10. «Գավառ» ՋՕԸ 49,467 41,132 35,528 28,811 22,351
11. «Գառնի-Գեղարդ» ՋՕԸ 23,495 20,116 9,412 5,829 4,436
12. «Գետիկ» ՋՕԸ 25,103 16,372 12,090 6,777 1,704
13. «Եղեգնաձոր» ՋՕԸ 82,631 56,854 45,410 28,551 14,309
14. «Եղվարդ» ՋՕԸ 24,900 0 0 0 0
15. «Երևան» ՋՕԸ 98,536 73,543 55,988 29,318 24,276
16. «Թալին» ՋՕԸ 307,793 267,052 263,596 239,445 230,859
17. «Իջևան» ՋՕԸ 14,853 12,828 10,184 7,235 4,252
18. «Լոռու ջրանցք» ՋՕԸ 60,634 48,340 40,427 34,316 26,690
19. «Խոյ» ՋՕԸ 382,406 375,461 390,259 370,684 298,092
20. «Կապան» ՋՕԸ 7,718 7,758 7,944 7,990 7,578
21. «Կոտայք» ՋՕԸ 18,444 0 0 0 0
22. «Հրազդան-ջուր» ՋՕԸ 9,353 7,491 3,009 0 0
23. «Մասիս» ՋՕԸ 0 0 0 0 0
24. «Մարտունի» ՋՕԸ 115,296 106,464 99,445 90,158 81,783
25. «Մեղրի» ՋՕԸ 120,466 136,385 132,219 129,782 128,735
26. «Մերձափնյա» ՋՕԸ 46,481 8,767 6,945 0 0
27. «Մուսալեռ» ՋՕԸ 187,092 179,343 151,802 130,648 116,615
28. «Նաիրի» ՋՕԸ 24,583 22,096 7,126 0 0
29. «Նոյեմբերյան» ՋՕԸ 161,783 145,390 137,939 127,841 118,914
30. «Շամիրամ» ՋՕԸ 24,045 10,512 0 0 0
31. «Շենիկ» ՋՕԸ 58,350 62,281 46,512 6,389 0
32. «Շիրակ» ՋՕԸ 114,767 55,131 30,221 25,651 22,591
33. «Որոտան» ՋՕԸ 17,713 13,244 11,102 8,130 5,561
34. «Ուտիք» ՋՕԸ 13,489 1,501 0 0 0
35. «Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ 95,027 90,675 90,968 83,403 64,579
36. «Սև ջուր – Ախթամար» ՋՕԸ 58,462 33,270 22,109 4,161 0
37. «Սիսիան» ՋՕԸ 35,558 22,939 21,127 13,929 6,029
38. «Վաղարշապատ» ՋՕԸ 162,143 151,026 137,452 96,019 73,432
39. «Վայք» ՋՕԸ 8,852 4,385 720 0 0
40. «Վարդենիս» ՋՕԸ 33,415 19,735 12,315 3,730 0
41. «Վեդի» ՋՕԸ 163,612 122,641 92,874 57,403 29,032
42. «Փարպի» ՋՕԸ 0 0 0 0 0
43. «Քասախ» ՋՕԸ 0 0 0 0 0
44. «Քարակերտ» ՋՕԸ 66,761 70,401 48,881 23,090 0
Ընդամենը 3,934,420 3,224,305 2,784,231 2,226,857 1,760,202
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
մարտի 10-ի N 398-Ն որոշման
Կ Ա Ր Գ
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԹԱՑԻԿ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 30-ի «Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը հավանություն տալու և ռազմավարությունից բխող առանձին միջոցառումների իրականացումն ապահովելու գործողությունների մասին» N 1291-Ն որոշման 1-ին կետով հավանության արժանացած՝ Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարության 2.1.3.2-րդ կետին համապատասխան։
2. Սույն կարգով սահմանվում են 2012-2016 թվականներին ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ 2012-2016 թվականների կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակների նկատմամբ ճշգրտման իրավիճակները, ճշգրտման հաշվարկների փուլերը, ժամկետները և մեխանիզմը։
3. Սույն կարգի սահմաններում ծրագրային ժամանակահատված է համարվում 2012-2016 թվականներն ընկած ժամանակահատվածը, իսկ բազային տարի՝ 2010 թվականը։
II. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ
4. Սույն կարգով նախատեսվում է ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության չափերի ճշգրտում՝ հետևյալ
իրավիճակներում՝
1) հանրապետությունում գնաճի միջին տարեկան ցուցանիշի 10 տոկոսից բարձր մակարդակ.
2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ոռոգման ջրի սակագների փոփոխություն.
3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն.
4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և ջրօգտագործողների ընկերությունների միջև դրամաշնորհային պայմանագրերով ամրագրված ոռոգելի հողատարածքների գերազանցում փաստացի ոռոգելի հողատարածքների նկատմամբ։
III. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5. Նպատակ ունենալով 2012-2016 թվականներին ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվելիք պետական ֆինանսական աջակցության գծով ծախսերը համապատասխանորեն արտացոլել միջնաժամկետ և տարեկան բյուջետային փաստաթղթերում՝ սույն կարգը նախատեսում է ճշգրտման չափերի հաշվարկներն իրականացնել երկու փուլով՝
1) նախնական փուլ.
2) հիմնական փուլ։
6. Ճշգրտման չափերի հաշվարկների նախնական փուլում աշխատանքներն իրականացվում են համապատասխան ժամանակահատվածի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման աշխատանքների շրջանակում և հիմք են համապատասխան ծախսային ծրագրի գծով պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի ձևավորման համար։
7. Ճշգրտման չափերի հաշվարկների հիմնական փուլում աշխատանքներն իրականացվում են համապատասխան տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների շրջանակում և հիմք են համապատասխան ծախսային ծրագրի գծով համապատասխան տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի ձևավորման համար։
8. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում ներկայացված իրավիճակներին համապատասխան ճշգրտումները կիրառվելու են սահմանված ցուցանիշների նկատմամբ ծրագրային ամբողջ ժամանակահատվածում, իսկ սույն կարգի 4-րդ կետի 4.4-րդ ենթակետում ներկայացված իրավիճակներին համապատասխան ճշգրտումները՝ սկսած 2013 թվականից։
9. Եթե սույն կարգի 4-րդ կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերում ներկայացված իրավիճակներին համապատասխան ճշգրտումների կատարման անհրաժեշտությունն առաջ է գալիս տվյալ տարվա ընթացքում (և ոչ թե տարվա սկզբից), ապա ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվող պետական ֆինանսական աջակցության չափերի ճշգրտումն իրականացվում է՝ առաջնորդվելով պետական ծախսերի ճշգրտման կիրառվող ընդհանուր մոտեցումներով և հաշվի առնելով տվյալ իրավիճակների առանձնահատկությունները։ Այդ իրավիճակներում որպես ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվող պետական ֆինանսական աջակցության չափերի ճշգրտման հիմք կարող են հանդիսանալ ջրօգտագործողների ընկերությունների կողմից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում ոռոգման ջրի և (կամ) էլեկտրաէներգիայի սպառման կանխատեսվող ծավալները։
IV. ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ
10. Յուրաքանչյուր ջրօգտագործողների ընկերության կտրվածքով՝ ընթացիկ դրամաշնորհների տեսքով տրամադրվող պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակների ճշգրտման չափերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
ΔG .itB+m = ΔG(1) .itB+m + ΔG(2) .itB+m + ΔG(3) .itB+m + ΔG(4) .itB+m ,
որտեղ՝
i -ն ջրօգտագործողների ընկերության ինդեքսն է և i= 1,2,3,.....44,
m -ն բազային տարվան հաջորդող m-րդ տարին է և m= {2;3;4;5;6;} ,
tB -ն բազային տարին է և tB =2010թ.,
ΔG .itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի ընդհանուր ճշգրտման չափն է (հազ. դրամ),
ΔG(1) .itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի՝
սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված իրավիճակին համապատասխան ճշգրտման չափն է (հազ. դրամ) և՝
m
ΔG(1) .itB+m = G .itB+m X (1- П [ 1+max( INF(cpi)tB+j -1.1,0 )]) ,
j=1
որտեղ՝
G(1) .itB+m-ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398 - Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակն է (հազ. դրամ),
П[]-ն մաթեմատիկական ֆունկցիա է, որի արժեքը ֆունկցիայի արգումենտների արտադրյալն է,
max()-ը մաթեմատիկական ֆունկցիա է, որի արժեքը ֆունկցիայի արգումենտների արժեքների առավելագույն մեծությունն է,
INF(cpi)tB+j -ն բազայինին հաջորդող j-րդ տարվա սպառողական գների ինդեքսի նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի նկատմամբ փոփոխության գործակիցն է (փաստացի, բացակայության դեպքում՝ ծրագրված (համաձայն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և տարեկան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների) և j =1,2,...,m,
Δ G(2) .itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի՝ սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված իրավիճակին համապատասխան ճշգրտման չափն է (հազ. դրամ) և՝
ΔG(2) .itB+m = (P(wg) .itB+m - P(wg) .itB) X Q(wg) .itB+m-2 + (P(wp) .itB+m - P(wp) .itB) X Q(wp) .itB+m-2 ,
որտեղ՝
P(wg) .itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվա կտրվածքով՝ կիրառելի ինքնահոս եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված կամ նախատեսվող) (դրամ/խոր. մ),
P(wg) .itB -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազային տարվա կտրվածքով՝ կիրառելի ինքնահոս եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված) (դրամ/խոր. մ),
Q(wg) .itB+m-2 -ը i-րդ ջրօգտագործողների ընկերության կողմից բազայինին հաջորդող (m-2)-րդ տարվա ընթացքում ինքնահոս եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի փաստացի սպառման ծավալն է (հազ. խոր. մ),
P(wp) .itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվա կտրվածքով՝ կիրառելի մեխանիկական եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված կամ նախատեսվող) (դրամ/խոր. մ),
P(wp) .itB -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազային տարվա կտրվածքով՝ կիրառելի մեխանիկական եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված) (դրամ/խոր. մ),
Q(wp) .itB+m-2 i-ը -րդ ջրօգտագործողների ընկերության կողմից բազայինին հաջորդող (m-2)-րդ տարվա ընթացքում մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրի փաստացի սպառման ծավալն է (հազ. խոր. մ),
ΔG(3) .itB+m-ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի՝ սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված իրավիճակին համապատասխան ճշգրտման չափն է
(հազ. դրամ) և՝
ΔG(3) .itB+m = (P(el) .itB+m - P(el) .itB) X Q(el) .itB+m-2 ,
որտեղ՝
P(el) .itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվա կտրվածքով կիրառելի էլեկտրաէներգիայի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված կամ նախատեսվող) (դրամ/կՎտ.ժ),
P(wg) .itB -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազային տարվա կտրվածքով կիրառելի էլեկտրաէներգիայի սակագինն է՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված) (դրամ/կՎտ.ժ),
Q(el) .itB+m-2-ը i-րդ ջրօգտագործողների ընկերության կողմից բազայինին հաջորդող (m-2)-րդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի փաստացի սպառման ծավալն է (հազ. կՎտ.ժ),
ΔG(4) .itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի՝ սույն կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված իրավիճակին համապատասխան ճշգրտման չափն է (հազ. դրամ) և՝
ΔG(4) .itB+m = { 0, եթե m=2 X ( min ( L(a).itB+m-1 1) -1) , եթե m={3;4;5;6;},
G .itB+m
___________ ,
L(c).itB+m-1
որտեղ՝
ΔG .itB+m -ն i-րդ ջրօգտագործողների ընկերության համար բազայինին հաջորդող m-րդ տարվան համապատասխանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 398-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակի ընդհանուր ճշգրտման չափն է (հազ. դրամ),
min() -ը մաթեմատիկական ֆունկցիա է, որի արժեքը ֆունկցիայի արգումենտների արժեքների նվազագույն մեծությունն է,
L(a).itB+m-1 -ը i-րդ ջրօգտագործողների ընկերության՝ բազայինին հաջորդող (m -1) -րդ տարվան համապատասխանող փաստացի ոռոգելի հողատարածքն է, որը սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ճշգրտման չափերի հաշվարկների նախնական փուլում ընդունվում է հավասար բազայինին հաջորդող (m -1) -րդ տարվա մարտի 1-ի դրությամբ i-րդ ջրօգտագործողների ընկերության և ջրօգտագործողների միջև կնքված ոռոգման ջրի մատակարարման մասին պայմանագրերով ամրագրված ոռոգելի հողատարածքների չափերի հանրագումարին, իսկ սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ճշգրտման չափերի հաշվարկների հիմնական փուլում՝ բազայինին հաջորդող (m -1) -րդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ i-րդ ջրօգտագործողների ընկերության և ջրօգտագործողների միջև կնքված ոռոգման ջրի մատակարարման մասին պայմանագրերով ամրագրված ոռոգելի հողատարածքների չափերի հանրագումարին,
L(c).itB+m-1 -ը i-րդ ջրօգտագործողների ընկերության՝ բազայինին հաջորդող (m -1) -րդ տարվան համապատասխանող ոռոգելի հողատարածքն է՝ ըստ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և համապատասխան ջրօգտագործողների ընկերության միջև կնքված ընթացիկ դրամաշնորհային պայմանագրի։
11. Ծրագրային ժամանակահատվածի այն տարիների համար, որոնց պարագայում ջրօգտագործողների ընկերությունների կողմից՝ ինքնահոս եղանակով մատակարարվող գնովի ոռոգման ջրի փաստացի սպառման ծավալներին վերաբերող համապատասխան տեղեկատվությունն օբյեկտիվորեն բացակայում է, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ճշգրտման չափերի գնահատականները տրվում են՝ հիմք ընդունելով սույն կարգի N 1 աղյուսակում ներկայացված համապատասխան հաշվարկային տեղեկատվությունը:
12. Ծրագրային ժամանակահատվածի այն տարիների համար, որոնց պարագայում ջրօգտագործողների ընկերությունների կողմից՝ մեխանիկական եղանակով մատակարարվող ոռոգման ջրի փաստացի սպառման ծավալներին վերաբերող համապատասխան տեղեկատվությունն օբյեկտիվորեն բացակայում է, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ճշգրտման չափերի գնահատականները տրվում են՝ հիմք ընդունելով սույն կարգի N 2 աղյուսակում ներկայացված համապատասխան հաշվարկային տեղեկատվությունը:
13. Ծրագրային ժամանակահատվածի այն տարիների համար, որոնց պարագայում ջրօգտագործողների ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի փաստացի սպառման ծավալներին վերաբերող համապատասխան տեղեկատվությունն օբյեկտիվորեն բացակայում է, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ճշգրտման չափերի գնահատականները տրվում են՝ հիմք ընդունելով սույն կարգի N 3 աղյուսակում ներկայացված համապատասխան հաշվարկային տեղեկատվությունը:
14. Ծրագրային ժամանակահատվածի այն տարիների համար, որոնց պարագայում ջրօգտագործողների ընկերությունների փաստացի ոռոգելի հողատարածքներին վերաբերող համապատասխան տեղեկատվությունն օբյեկտիվորեն բացակայում է, համապատասխան ճշգրտման չափն ընդունվում է 0-ին հավասար:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Աղյուսակ N 1
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՀՈՍ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳՆՈՎԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
(հազ. խոր. մետր)
NN
ը/կ ՋՕԸ-ի անվանումը 2012 թ. 2013 թ. 2014 թ. 2015 թ. 2016 թ.
1 «Ազատ» ՋՕԸ 11,055 11,110 11,166 11,222 11,278
2 «Ակնալիճ» ՋՕԸ 11,383 11,440 11,497 11,554 11,612
3 «Ամբերդ» ՋՕԸ 0 0 0 0 0
4 «Աշտարակ» ՋՕԸ 24,447 24,570 24,692 24,816 24,940
5 «Ապարան-Արագած» ՋՕԸ 0 0 0 0 0
6 «Արարատ» ՋՕԸ 1,515 1,523 1,530 1,538 1,546
7 «Արաքս» ՋՕԸ 54,036 54,307 54,578 54,851 55,125
8 «Արմավիր» ՋՕԸ 42,476 42,688 42,901 43,116 43,331
9 «Արտաշատ» ՋՕԸ 38,726 38,920 39,114 39,310 39,507
10 «Գավառ» ՋՕԸ 0 0 0 0 0
11 «Գառնի-Գեղարդ» ՋՕԸ 1,042 1,048 1,053 1,058 1,063
12 «Գետիկ» ՋՕԸ 0 0 0 0 0
13 «Եղեգնաձոր» ՋՕԸ 0 0 0 0 0
14 «Եղվարդ» ՋՕԸ 16,641 16,725 16,808 16,892 16,977
15 «Երևան» ՋՕԸ 18,664 18,757 18,851 18,945 19,040
16 «Թալին» ՋՕԸ 48,582 48,825 49,069 49,315 49,561
17 «Իջևան» ՋՕԸ 0 0 0 0 0
18 «Լոռու ջրանցք» ՋՕԸ 0 0 0 0 0
19 «Խոյ» ՋՕԸ 23,660 23,778 23,897 24,017 24,137
20 «Կապան» ՋՕԸ 0 0 0 0 0
21 «Կոտայք» ՋՕԸ 19,310 19,407 19,504 19,602 19,700
22 «Հրազդան-ջուր» ՋՕԸ 4,385 4,407 4,429 4,451 4,473
23 «Մասիս» ՋՕԸ 5,865 5,894 5,924 5,953 5,983
24 «Մարտունի» ՋՕԸ 0 0 0 0 0
25 «Մեղրի» ՋՕԸ 0 0 0 0 0
26 «Մերձափնյա» ՋՕԸ 54,955 55,229 55,505 55,783 56,062
27 «Մուսալեռ» ՋՕԸ 3,858 3,877 3,897 3,916 3,936
28 «Նաիրի» ՋՕԸ 9,288 9,334 9,381 9,428 9,475
29 «Նոյեմբերյան» ՋՕԸ 333 335 337 338 340
30 «Շամիրամ» ՋՕԸ 31,241 31,398 31,555 31,712 31,871
31 «Շենիկ» ՋՕԸ 32,635 32,798 32,962 39,246 47,488
32 «Շիրակ» ՋՕԸ 13,635 13,704 13,772 13,841 13,910
33 «Որոտան» ՋՕԸ 0 0 0 0 0
34 «Ուտիք» ՋՕԸ 1,456 1,464 1,471 1,478 1,486
35 «Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ 3,325 3,341 3,358 3,375 3,392
36 «Սև ջուր – Ախթամար» ՋՕԸ 8,216 8,257 8,299 8,340 8,382
37 «Սիսիան» ՋՕԸ 0 0 0 0 0
38 «Վաղարշապատ» ՋՕԸ 15,874 15,954 16,033 16,113 16,194
39 «Վայք» ՋՕԸ 0 0 0 0 0
40 «Վարդենիս» ՋՕԸ 0 0 0 0 0
41 «Վեդի» ՋՕԸ 20,181 20,262 20,343 20,425 20,507
42 «Փարպի» ՋՕԸ 18,940 19,034 19,130 19,225 19,321
43 «Քասախ» ՋՕԸ 18,728 18,821 18,916 19,010 19,105
44 «Քարակերտ» ՋՕԸ 21,400 21,507 26,726 33,332 40,252
Ընդամենը 575,853 578,712 586,696 602,202 619,992
Աղյուսակ N 2
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳՆՈՎԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
(հազ. խոր. մետր)
NN
ը/կ ՋՕԸ-ի անվանումը 2012 թ. 2013 թ. 2014 թ. 2015 թ. 2016 թ.
1 «Ազատ» ՋՕԸ 20,100 20,200 20,301 20,403 20504.84
2 «Ակնալիճ» ՋՕԸ 8,699 8,743 8,786 8,830 8874.536
3 «Ամբերդ» ՋՕԸ 0 0 0 0 0
4 «Աշտարակ» ՋՕԸ 0 0 0 0 0
5 «Ապարան-Արագած» ՋՕԸ 285 287 288 289 290.833
6 «Արարատ» ՋՕԸ 0 0 0 0 0
7 «Արաքս» ՋՕԸ 0 0 0 0 0
8 «Արմավիր» ՋՕԸ 19,075 19,171 19,267 19,363 19459.69
9 «Արտաշատ» ՋՕԸ 6,977 7,011 7,046 7,082 7117.141
10 «Գավառ» ՋՕԸ 0 0 0 0 0
11 «Գառնի-Գեղարդ» ՋՕԸ 0 0 0 0 0
12 «Գետիկ» ՋՕԸ 0 0 0 0 0
13 «Եղեգնաձոր» ՋՕԸ 0 0 0 0 0
14 «Եղվարդ» ՋՕԸ 0 0 0 0 0
15 «Երևան» ՋՕԸ 3,214 3,230 3,246 3,262 3278.341
16 «Թալին» ՋՕԸ 0 0 0 0 0
17 «Իջևան» ՋՕԸ 0 0 0 0 0
18 «Լոռու ջրանցք» ՋՕԸ 801 805 809 813 816.6405
19 «Խոյ» ՋՕԸ 25,585 25,713 25,841 25,971 26100.49
20 «Կապան» ՋՕԸ 0 0 0 0 0
21 «Կոտայք» ՋՕԸ 0 0 0 0 0
22 «Հրազդան-ջուր» ՋՕԸ 0 0 0 0 0
23 «Մասիս» ՋՕԸ 0 0 0 0 0
24 «Մարտունի» ՋՕԸ 0 0 0 0 0
25 «Մեղրի» ՋՕԸ 0 0 0 0 0
26 «Մերձափնյա» ՋՕԸ 1,478 1,485 1,493 1,500 1507.808
27 «Մուսալեռ» ՋՕԸ 12,493 12,555 12,618 12,681 12744.77
28 «Նաիրի» ՋՕԸ 0 0 0 0 0
29 «Նոյեմբերյան» ՋՕԸ 4,005 4,025 4,045 4,065 4085.447
30 «Շամիրամ» ՋՕԸ 0 0 0 0 0
31 «Շենիկ» ՋՕԸ 0 0 0 0 0
32 «Շիրակ» ՋՕԸ 0 0 0 0 0
33 «Որոտան» ՋՕԸ 0 0 0 0 0
34 «Ուտիք» ՋՕԸ 0 0 0 0 0
35 «Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ 4,720 4,744 4,768 4,792 4815.551
36 «Սև ջուր–Ախթամար» ՋՕԸ 0 0 0 0 0
37 «Սիսիան» ՋՕԸ 0 0 0 0 0
38 «Վաղարշապատ» ՋՕԸ 4,624 4,647 4,670 4,693 4716.749
39 «Վայք» ՋՕԸ 0 0 0 0 0
40 «Վարդենիս» ՋՕԸ 0 0 0 0 0
41 «Վեդի» ՋՕԸ 8,072 8,105 8,137 8,170 8202.716
42 «Փարպի» ՋՕԸ 0 0 0 0 0
43 «Քասախ» ՋՕԸ 0 0 0 0 0
44 «Քարակերտ» ՋՕԸ 0 0 0 0 0
Ընդամենը 120,127 120,720 121,315 121,914 122,516
Աղյուսակ N 3
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
(հազ. կՎտ.ժամ)
NN
ը/կ ՋՕԸ-ի անվանումը 2012 թ. 2013 թ. 2014 թ. 2015 թ. 2016 թ.
1 «Ազատ» ՋՕԸ 1,979 1,989 1,998 2,008 2,017
2 «Ակնալիճ» ՋՕԸ 1,553 1,560 1,568 1,575 1,583
3 «Ամբերդ» ՋՕԸ 0 0 0 0 0
4 «Աշտարակ» ՋՕԸ 0 0 0 0 0
5 «Ապարան-Արագած» ՋՕԸ 22 23 23 23 23
6 «Արարատ» ՋՕԸ 18,763 18,852 18,942 19,032 19,122
7 «Արաքս» ՋՕԸ 9,086 9,129 9,172 9,216 9,260
8 «Արմավիր» ՋՕԸ 6,155 6,184 6,214 6,243 6,273
9 «Արտաշատ» ՋՕԸ 11,636 11,644 11,652 11,660 11,667
10 «Գավառ» ՋՕԸ 1,027 1,032 1,037 1,042 1,046
11 «Գառնի-Գեղարդ» ՋՕԸ 1,445 1,452 1,459 1,466 1,473
12 «Գետիկ» ՋՕԸ 700 703 706 710 713
13 «Եղեգնաձոր» ՋՕԸ 2,497 2,509 2,521 2,533 2,545
14 «Եղվարդ» ՋՕԸ 353 355 356 358 360
15 «Երևան» ՋՕԸ 3,347 3,363 3,379 3,395 3,411
16 «Թալին» ՋՕԸ 16,354 16,432 16,510 16,589 16,668
17 «Իջևան» ՋՕԸ 275 276 277 279 280
18 «Լոռու ջրանցք» ՋՕԸ 43 43 43 43 43
19 «Խոյ» ՋՕԸ 7,081 7,114 7,148 7,182 7,216
20 «Կապան» ՋՕԸ 0 0 0 0 0
21 «Կոտայք» ՋՕԸ 1,238 1,244 1,250 1,256 1,262
22 «Հրազդան-ջուր» ՋՕԸ 62 62 63 63 63
23 «Մասիս» ՋՕԸ 1,558 1,565 1,573 1,580 1,588
24 «Մարտունի» ՋՕԸ 3,997 4,016 4,035 4,054 4,073
25 «Մեղրի» ՋՕԸ 3,027 3,041 3,056 3,070 3,085
26 «Մերձափնյա» ՋՕԸ 1,602 1,610 1,618 1,625 1,633
27 «Մուսալեռ» ՋՕԸ 2,531 2,543 2,555 2,567 2,580
28 «Նաիրի» ՋՕԸ 1,173 1,179 1,184 1,190 1,195
29 «Նոյեմբերյան» ՋՕԸ 151 152 153 154 154
30 «Շամիրամ» ՋՕԸ 2,027 2,037 2,046 2,056 2,066
31 «Շենիկ» ՋՕԸ 1,540 1,547 1,554 1,827 2,185
32 «Շիրակ» ՋՕԸ 1,418 1,425 1,432 1,438 1,445
33 «Որոտան» ՋՕԸ 687 691 694 697 700
34 «Ուտիք» ՋՕԸ 0 0 0 0 0
35 «Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ 1,476 1,483 1,490 1,497 1,504
36 «Սև ջուր–Ախթամար» ՋՕԸ 3,034 3,048 3,063 3,078 3,092
37 «Սիսիան» ՋՕԸ 251 252 253 254 255
38 «Վաղարշապատ» ՋՕԸ 4,223 4,243 4,263 4,283 4,304
39 «Վայք» ՋՕԸ 92 92 93 93 94
40 «Վարդենիս» ՋՕԸ 1,011 1,015 1,020 1,025 1,030
41 «Վեդի» ՋՕԸ 7,071 7,098 7,125 7,152 7,180
42 «Փարպի» ՋՕԸ 93 93 94 94 95
43 «Քասախ» ՋՕԸ 0 0 0 0 0
44 «Քարակերտ» ՋՕԸ 222 223 272 335 400
Ընդամենը 120,801 121,320 121,890 122,742 123,684
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
մարտի 10-ի N 398-Ն որոշման
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ (ՆՈՐՄԵՐԸ)
(տոկոս՝ ջրառի նկատմամբ)
NN
ը/կ ՋՕԸ-ի անվանումը 2012 թ. 2013 թ. 2014 թ. 2015 թ. 2016 թ.
1. «Ազատ» ՋՕԸ 48.30% 48.30% 48.30% 48.30% 48.30%
2. «Ակնալիճ» ՋՕԸ 42.69% 42.69% 42.69% 42.69% 42.69%
3. «Ամբերդ» ՋՕԸ 43.64% 43.64% 43.64% 43.64% 43.64%
4. «Աշտարակ» ՋՕԸ 51.60% 51.60% 51.60% 51.60% 51.60%
5. «Ապարան-Արագած» ՋՕԸ 38.47% 38.47% 38.47% 38.47% 38.47%
6. «Արարատ» ՋՕԸ 35.00% 35.00% 35.00% 35.00% 35.00%
7. «Արաքս» ՋՕԸ 43.00% 43.00% 43.00% 43.00% 43.00%
8. «Արմավիր» ՋՕԸ 44.60% 44.60% 44.60% 44.60% 44.60%
9. «Արտաշատ» ՋՕԸ 42.30% 42.30% 42.30% 42.30% 42.30%
10. «Գավառ» ՋՕԸ 31.54% 31.54% 31.54% 31.54% 31.54%
11. «Գառնի-Գեղարդ» ՋՕԸ 26.79% 26.79% 26.79% 26.79% 26.79%
12. «Գետիկ» ՋՕԸ 39.86% 39.86% 39.86% 39.86% 39.86%
13. «Եղեգնաձոր» ՋՕԸ 38.26% 38.26% 38.26% 38.26% 38.26%
14. «Եղվարդ» ՋՕԸ 46.92% 46.92% 46.92% 46.92% 46.92%
15. «Երևան» ՋՕԸ 40.00% 40.00% 40.00% 40.00% 40.00%
16. «Թալին» ՋՕԸ 53.00% 53.00% 53.00% 53.00% 53.00%
17. «Իջևան» ՋՕԸ 24.09% 24.09% 24.09% 24.09% 24.09%
18. «Լոռու ջրանցք» ՋՕԸ 32.95% 32.95% 32.95% 32.95% 32.95%
19. «Խոյ» ՋՕԸ 46.00% 46.00% 46.00% 46.00% 46.00%
20. «Կապան» ՋՕԸ 29.98% 29.98% 29.98% 29.98% 29.98%
21. «Կոտայք» ՋՕԸ 47.01% 47.01% 47.01% 47.01% 47.01%
22. «Հրազդան-ջուր» ՋՕԸ 40.60% 40.60% 40.60% 40.60% 40.60%
23. «Մասիս» ՋՕԸ 35.51% 35.51% 35.51% 35.51% 35.51%
24. «Մարտունի» ՋՕԸ 45.81% 45.81% 45.81% 45.81% 45.81%
25. «Մեղրի» ՋՕԸ 40.52% 40.52% 40.52% 40.52% 40.52%
26. «Մերձափնյա» ՋՕԸ 42.68% 42.68% 42.68% 42.68% 42.68%
27. «Մուսալեռ» ՋՕԸ 47.80% 47.80% 47.80% 47.80% 47.80%
28. «Նաիրի» ՋՕԸ 36.49% 36.49% 36.49% 36.49% 36.49%
29. «Նոյեմբերյան» ՋՕԸ 34.51% 34.51% 34.51% 34.51% 34.51%
30. «Շամիրամ» ՋՕԸ 39.14% 39.14% 39.14% 39.14% 39.14%
31. «Շենիկ» ՋՕԸ 43.43% 43.43% 43.43% 43.43% 43.43%
32. «Շիրակ» ՋՕԸ 51.01% 51.01% 51.01% 51.01% 51.01%
33. «Որոտան» ՋՕԸ 40.66% 40.66% 40.66% 40.66% 40.66%
34. «Ուտիք» ՋՕԸ 30.87% 30.87% 30.87% 30.87% 30.87%
35. «Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ 26.28% 26.28% 26.28% 26.28% 26.28%
36. «Սև ջուր–Ախթամար» ՋՕԸ 33.91% 33.91% 33.91% 33.91% 33.91%
37. «Սիսիան» ՋՕԸ 31.58% 31.53% 31.49% 31.44% 31.39%
38. «Վաղարշապատ» ՋՕԸ 40.91% 40.91% 40.91% 40.91% 40.91%
39. «Վայք» ՋՕԸ 30.83% 30.83% 30.83% 30.83% 30.83%
40. «Վարդենիս» ՋՕԸ 40.93% 40.93% 40.93% 40.93% 40.93%
41. «Վեդի» ՋՕԸ 41.74% 41.69% 41.63% 41.57% 41.51%
42. «Փարպի» ՋՕԸ 41.55% 41.55% 41.55% 41.55% 41.55%
43. «Քասախ» ՋՕԸ 37.05% 37.05% 37.05% 37.05% 37.05%
44. «Քարակերտ» ՋՕԸ 43.57% 43.57% 43.57% 43.57% 43.57%
Ընդամենը 42.92% 42.92% 42.92% 42.92% 42.93%
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
մարտի 10-ի N 398-Ն որոշման
2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ՝ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
(հեկտար)
NN
ը/կ ՋՕԸ-ի անվանումը 2012 թ. 2013 թ. 2014 թ. 2015 թ. 2016 թ.
1. «Ազատ» ՋՕԸ 6,251 6,282 6,314 6,345 6,377
2. «Ակնալիճ» ՋՕԸ 2,651 2,665 2,678 2,691 2,705
3. «Ամբերդ» ՋՕԸ 505 508 508 510 513
4. «Աշտարակ» ՋՕԸ 2,826 2,840 2,854 2,869 2,883
5. «Ապարան-Արագած» ՋՕԸ 1,081 1,086 1,092 1,097 1,103
6. «Արարատ» ՋՕԸ 6,333 6,365 6,396 6,428 6,460
7. «Արաքս» ՋՕԸ 6,251 6,282 6,314 6,345 6,377
8. «Արմավիր» ՋՕԸ 6,157 6,188 6,219 6,250 6,281
9. «Արտաշատ» ՋՕԸ 5,682 5,711 5,739 5,768 5,797
10. «Գավառ» ՋՕԸ 1,313 1,320 1,326 1,333 1,339
11. «Գառնի-Գեղարդ» ՋՕԸ 1,203 1,209 1,215 1,221 1,227
12. «Գետիկ» ՋՕԸ 960 964 969 974 979
13. «Եղեգնաձոր» ՋՕԸ 2,525 2,538 2,550 2,563 2,576
14. «Եղվարդ» ՋՕԸ 2,895 2,909 2,924 2,938 2,953
15. «Երևան» ՋՕԸ 3,686 3,704 3,723 3,741 3,760
16. «Թալին» ՋՕԸ 5,677 5,706 5,734 5,763 5,792
17. «Իջևան» ՋՕԸ 615 618 621 624 627
18. «Լոռու ջրանցք» ՋՕԸ 1,619 1,627 1,635 1,643 1,652
19. «Խոյ» ՋՕԸ 4,515 4,537 4,560 4,583 4,606
20. «Կապան» ՋՕԸ 45 46 46 46 46
21. «Կոտայք» ՋՕԸ 2,853 2,868 2,882 2,896 2,911
22. «Հրազդան-ջուր» ՋՕԸ 1,010 1,015 1,020 1,025 1,030
23. «Մասիս» ՋՕԸ 3,705 3,723 3,742 3,761 3,779
24. «Մարտունի» ՋՕԸ 1,687 1,695 1,704 1,712 1,721
25. «Մեղրի» ՋՕԸ 419 421 423 425 428
26. «Մերձափնյա» ՋՕԸ 6,138 6,169 6,199 6,230 6,262
27. «Մուսալեռ» ՋՕԸ 2,363 2,375 2,387 2,399 2,411
28. «Նաիրի» ՋՕԸ 1,480 1,487 1,495 1,502 1,510
29. «Նոյեմբերյան» ՋՕԸ 1,771 1,780 1,789 1,798 1,806
30. «Շամիրամ» ՋՕԸ 3,356 3,373 3,390 3,407 3,424
31. «Շենիկ» ՋՕԸ 4,271 4,293 4,314 4,336 4,357
32. «Շիրակ» ՋՕԸ 9,597 9,645 9,693 9,742 9,791
33. «Որոտան» ՋՕԸ 479 481 484 486 488
34. «Ուտիք» ՋՕԸ 1,414 1,421 1,428 1,435 1,443
35. «Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ 1,199 1,205 1,211 1,217 1,223
36. «Սև ջուր–Ախթամար» ՋՕԸ 2,346 2,358 2,370 2,382 2,394
37. «Սիսիան» ՋՕԸ 1,668 1,676 1,684 1,693 1,701
38. «Վաղարշապատ» ՋՕԸ 2,841 2,855 2,870 2,884 2,898
39. «Վայք» ՋՕԸ 832 836 841 845 849
40. «Վարդենիս» ՋՕԸ 1,621 1,629 1,637 1,646 1,654
41. «Վեդի» ՋՕԸ 6,441 6,473 6,505 6,538 6,571
42. «Փարպի» ՋՕԸ 2,324 2,336 2,347 2,359 2,371
43. «Քասախ» ՋՕԸ 3,570 3,588 3,606 3,624 3,642
44. «Քարակերտ» ՋՕԸ 2,562 2,575 2,588 2,601 2,614
Ընդամենը 128,739 129,383 130,027 130,677 131,330
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան