040.0010.12.01.00
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հունվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2000 թվականի N 10
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետով հաստատված մրցութային հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ Ա Զ Մ
«ԵրԵՎանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության եվ «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման մրցութային հանձնաժողովի
Դ. Զադոյան - ՀՀ էներգետիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Վ. Մովսեսյան - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Ավագյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 12-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Սարգսյան