ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2012 թվականի N 806-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 874-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերելու մասին» N 874-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված` նվիրաբերության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բժշկական օգնության գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների պահեստամասերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ըստ անհրաժեշտության, ապահովել սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների պահեստամասերի նվիրաբերության մասին երկկողմ պայմանագրերի կնքումը «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության, մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ պահեստամասերը բացառապես սույն որոշմամբ նվիրաբերված գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների համար օգտագործելու, դրանք ավտոմեքենաների տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին:».
3) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հուլիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հունիսի 28-ի N 806-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 17-ի N 874-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՇՏԱՊ OԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՇՏԱՊ OԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը
1 2 3
1. Ռադիատոր 42
2. Բենզինի ֆիլտր 91
3. Դիմապակու մաքրիչ 88
4. Էլեկտրական գեներատոր 22
5. Ապահովիչ (տարբեր) 704
6. Արգելակման սկավառակ 44
7. Արգելակման կոճղակ` առջևի 176
8. Արգելակման կոճղակ` հետևի 88
9. Աքսելեռատորի ճոպան 88
10. Թերմոստատ 44
11. Փոխանցման լիսեռի դիրքի տվիչ 44
12. Հակամառախուղային լուսարձակ (հալոգեն) 44
13. Լուսարձակ 88
14. Լուսարձակ` հետևի 88
15. Ստարտեր 44
16. Խցծծոց 44
17. Կարբյուրատորի դրոսելային փական 22
18. Մեղմիչ` առջևի 44
19. Մեղմիչ` հետևի 44
20. Ցափկի առանցկակալ 44
21. Մոմիկ 44
22. Ճնշման ցուցիչ 88
23. Շարժիչի ալյումինե ատամնանիվ 51
24. Շարժիչի շղթա 16
25. Նեցուկ` առջևի 88
26. Նեցուկ` հետևի 88
27. Օդի ֆիլտր 352
28. Յուղի ֆիլտր 704
29. Ետնամասի թթվածնային տվիչ 22
30. Առջևի անիվների պտտման տվիչ 44
31. Տաքացուցիչ` էկոնմայզեր 44
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան