ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2012 թվականի N 838-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 476-Ն, ՄԱՅԻՍԻ 3-Ի N 572-Ն ԵՎ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 583-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դաշտադեմի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 476-Ն, մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գրիբոյեդովի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 572-Ն և մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 583-Ն որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետերի 1-ին ենթակետերում «573146.1», «579619.65» և «573759» թվերը համապատասխանաբար փոխարինել «614521.1», «620994.65» և «615134» թվերով.
2) N 2 հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ա. Գևորգյան
2012 թ. հուլիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հուլիսի 12-ի N 838-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 19-ի N 476-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԱԴԵՄԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ 292500.00
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 65000.00
2) հանձնաժողովի քարտուղարի 32500.00
3) հանձնաժողովի անդամների
(6 անդամ x 32500 դրամ) 195000.00
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 75875.00
3. Տրանսպորտային նյութեր 5000.00
4. Կապի ծառայություններ 1000.00
5. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000.00
ընդամենը 377375.00
Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն
(174 ընտրող + 174 x 0.03) x 5 դրամ) 896.10
Ընդամենը 378271.10
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
մայիսի 3-ի N 572-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ 292500.00
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 65000.00
2) հանձնաժողովի քարտուղարի 32500.00
3) հանձնաժողովի անդամների
(6 անդամ x 32500 դրամ) 195000.00
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 75875.00
3. Տրանսպորտային նյութեր 5000.00
4. Կապի ծառայություններ 1000.00
5. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000.00
ընդամենը 377375.00
Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն
(1431 ընտրող + 1431 x 0.03) x 5 դրամ) 7369.65
Ընդամենը 384744.65
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
մայիսի 10-ի N 583-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ
այդ թվում՝ 292500.00
1) հանձնաժողովի նախագահի 65000.00
2) հանձնաժողովի քարտուղարի 32500.00
3) հանձնաժողովի անդամների
(6 անդամ x 32500 դրամ) 195000.00
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 75875.00
3. Տրանսպորտային նյութեր 5000.00
4. Կապի ծառայություններ 1000.00
5. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000.00
ընդամենը 377375.00
Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն
(293 ընտրող + 293 x 0.03) x 5 դրամ) 1509.00
Ընդամենը 378884.00»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան