Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-07-19-ից մինչև 2018-06-23։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-23Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2012 թվականի N 841-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» N 1905-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի 4-րդ և 5-րդ սյունակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Պետական գրանցման (հաշվառման) համարը Հարկ վճարողի հաշվառման համարը

4 5

».

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի լրացման ուղեցույցի 3-րդ կետի`

ա. 4-րդ ենթակետը «գրանցման» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառերով և նույն ենթակետից հանել «(պետական ռեգիստրում տվյալ տնտեսավարող սուբյեկտի հաշվառման համարը)» բառերը,

բ. 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 9-րդ ենթակետը «ուսումնասիրության» բառից հետո լրացնել «փաստացի» բառով,

դ. 10-րդ ենթակետն «ուսումնասիրության» բառից հետո լրացնել «փաստացի» բառով, իսկ «տարեթիվը» բառից հետո` «(Այն միջոցառումները, որոնք սկսվել են տվյալ տարվա ընթացքում, սակայն դեռ չեն ավարտվել, ներառվում են հաջորդ տարվա հաշվետվության մեջ)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ա. Գևորգյան

2012 թ. հուլիսի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։