Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-07-19-ից մինչև 2014-10-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-10-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2008 թվականի N 654-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-80-Ն հրամանագիրը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածը և 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ» և «զ» կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի առկա գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը լրացուցիչ հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 25.09.08 N 1072-Ն)

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների առանձին վարչությունների և բաժինների համար սահմանել համապատասխանաբար` առնվազն 7 և 3 հաստիքային միավորներ:

(4-րդ կետը փոփ. 11.12.08 N 1576-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2008 թ. հուլիսի 1

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 15-ի N 654-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և ապահովում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացումը:

(1-ին կետը խմբ. 19.08.10 N 1126-Ն)

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(5-րդ կետը փոփ. 11.12.08 N 1576-Ն, խմբ. 19.08.10 N 1126-Ն)

6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, oգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

(6-րդ կետը խմբ. 19.08.10 N 1126-Ն)

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի, ընդերքի ոլորտների քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.

2) էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության ապահովումը.

3) տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման ապահովումը.

4) Հայաստանի Հանրապետության էներգետիկական անկախության ապահովումը.

5) ատոմային էներգիայի` խաղաղ նպատակներով օգտագործման պետական քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը.

6) քիմիական արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.

7) ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը.

8) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման սահմանված պահանջների ապահովումը.

9) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստելը.

10) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողության ապահովումը.

11) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության ապահովումը.

12) երկրաբանական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման ապահովումը.

13) իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման ապահովումը.

14) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարման աշխատանքների իրականացման ապահովումը.

15) իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումը:

(7-րդ կետը լրաց. 11.12.08 N 1576-Ն, խմբ. 19.08.10 N 1126-Ն, լրաց., փոփ., խմբ. 12.07.12 N 845-Ն)

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

2) էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման, անվտանգության ապահովման և էներգամատակարարման հուսալիության ռազմավարության ծրագրերի ու միջոցառումների մշակում.

3) էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների մոնիթորինգ.

4) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակում.

5) էներգախնայողության և էներգաարդյունավետության ստանդարտացման փաստաթղթերի մշակում.

6) էներգետիկայի բնագավառի օբյեկտների և դրանց անվտանգության գոտիների հողերի օգտագործման նորմերի ու սահմանափակումների սահմանում.

7) միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման լիցենզիայի տրամադրման նախապատրաստական աշխատանքների իրականացում և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնելը.

8) Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության, նպատակային ծրագրի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

9) ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման և շահագործումից հանման ծրագրերի ու միջոցառումների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

10) Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքների իրականացման մոնիթորինգ.

11) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից մշակված էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշների հաստատում.

12) նախարարության իրավասության սահմաններում միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հարցերում պետական կառավարման մարմինների փոխգործողության աշխատանքների իրականացում.

13) նախարարության իրավասության սահմաններում միջազգային գործունեության և միջազգային կապերի իրականացում.

14) Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն.

15) քիմիական արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակում և դրա իրականացման մոնիթորինգ.

16) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարում.

17) նախարարության իրավասության սահմաններում` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.

18) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.

19) նախարարության իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի մշակում.

20) նախարարության իրավասության սահմաններում մասնավորեցման ռազմավարությամբ պայմանավորված` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

21) իրավական նորմատիվ ակտերի նախագծերի մշակում և սահմանված կարգով դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

22) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկում և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների տրամադրում.

23) նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող գիտատեխնիկական ծրագրերի մշակում, գիտատեխնիկական առաջընթացի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման և վերապատրաստման, խրախուսման միջոցառումների մշակում.

24) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ու պահպանության պետական հայեցակարգերի, ծրագրերի մշակումը և իրականացումը.

25) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը և իրականացումը.

26) իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը և վերահսկողությունն ապահովող նորմատիվ ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի, կանոնների ու կարգերի մշակումը և ընդունումը.

27) ընդերքի օգտագործման և պահպանության վերահսկողության ընդերքի պետական տեսչության աշխատանքների համակարգումը.

28) ընդերքի օգտագործման և պահպանության վերահսկողության ընդերքի պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը.

29) օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարում և ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների մոնիթորինգ.

30) խաղաղ ժամանակ զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպում ու համակարգում։

(8-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 11.12.08 N 1576-Ն, խմբ. 19.08.10 N 1126-Ն, լրաց. 16.12.10 N 1672-Ն, 14.04.11 N 391-Ն, խմբ. 12.07.12 N 845-Ն)

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

9. Նախարարության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Իր գործունեության ընթացքում նախարարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարն իրականացնում է իրեն վերապահված խնդիրները և գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

1) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) նախարարության գործունեության բնագավառում ընդունում է քաղաքական որոշումներ.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրեն վերապահված պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները` ընդունելով օրենքով սահմանված կարգով որոշումներ.

4) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

6) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և կարգապահական տույժեր.

8) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին.

9) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

10) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

12) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

13) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու տնoրինման նկատմամբ.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

15) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

16) oրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

17) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքում շնորհում է դասային կոչումներ.

18) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

19) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը՝

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառում նախարարության համակարգի մարմիններին տալիս է որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց ընթացքի oպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի մասին.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառում նախարարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) առաջարկություններ է ներկայացնում նախարարին և աշխատակազմի ղեկավարին նրանց իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և oգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխում:

15.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից ստեղծվում է կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

(15.1 կետը լրաց. 08.01.09 N 27-Ն)

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը oրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ oրենքների և իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի ու սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պատական կառավարչական հիմնարկ:

26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 2:

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

27. Նախարարության աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:

29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան oգտագործելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները): Նախարարության աշխատակազմը կարող է տնoրինել իրեն հանձնված գույքը և գույքային իրավունքները` oրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (տեսչություններ և գործակալություններ):

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

32. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում: Նախարարության աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

33. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով իրեն վերապահված այլ լիազորություններ:

34. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության oրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի հրամանների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

35. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

36. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

37. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

38. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

1) առանց լիազորագրի, իր իրավասության սահմաններում, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) oրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնoրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում ու պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

6) ապահովում է աշխատակազմում` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախարարի ստորագրմանն է ներկայացնում նախարարի հրամանները.

13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:

39. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով իր վրա դրված լիազորությունները:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարը` գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

41. Աշխատակազմի ղեկավարն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից:

42. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր:

VIII. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

43. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ և հայտարարագրեր:

44. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

45. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 15-ի N 654-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Զարգացման վարչություն

2. Արտաքին կապերի վարչություն

3. Ֆինանսատնտեսագիտական վարչություն

4. Ատոմային էներգետիկայի վարչություն

5. Ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչություն

6. Ընդերքի վարչություն

7. Քարտուղարություն

8. Իրավաբանական բաժին

9. Անձնակազմի կառավարման բաժին

10. Համակարգչային տեխնիկայի բաժին

11. Հաշվապահական հաշվառման բաժին

12. Առաջին բաժին

13. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

14. Զորահավաքային բաժին

15. Ներքին աուդիտի բաժին

II. Առանձնացված ստորաբաժանումներ

Էներգետիկայի պետական տեսչություն

Ընդերքի պետական տեսչություն

Ընդերքի տրամադրման գործակալություն

Oգտակար հանածոների պաշարների գործակալություն

(Հավելվածը փոփ. 11.12.08 N 1576-Ն, խմբ. 19.08.10 N 1126-Ն, փոփ. 16.12.10 N 1672-Ն, լրաց. 14.04.11 N 391-Ն, 16.02.12 N 153-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

մայիսի 15-ի N 654-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ Անվանում Քանակ Մեկ միավորի

արժեքը Հաշվեկշռային

արժեքը,

դրամ

1 Օդափոխիչ ԲԿ-1500 18 1320 23760

2 Օդափոխիչ ԲԿ-2500 2 60600 121200

3 Օդափոխիչ «Eniem» 1 332800 332800

4 Օդափոխիչ 5 31753 31753

5 Օդափոխիչ «National» 1 1865790 1865790

6 Օդափոխիչ «Debonghil» 1 639600 639600

7 Օդափոխիչ SANJO KC4810 3 813865 2441595

8 Կախիչ 20 756 15120

9 Կցորդ սեղան 17 1700 28900

10 Գրապահարան 3 35481 106443

11 Գրապահարան 4 18427 73708

12 Գրապահարան 25 26050 651250

13 Գրապահարան-գրադարան 12 12405 148860

14 Գրապահարան 2 82500 165000

15 Պահարան 1 35481 35481

16 Պահարան 3 101667 305001

17 Պահարան JE 908 1 152040 152040

18 Պահարան JEW 808 2 100800 201600

19 Պահարան 2 դռնանի 1 65647 65647

20 Պահարան 3 դռնանի 1 11287 11287

21 Պահարան 808 2 88060 176120

22 Գրքերի պահարան 16 14981 239696

23 Զգեստապահարան 3 1078 3234

24 Տնօրենի սեղան 15 23654 354810

25 Տնօրենի սեղան 1 23654 23654

26 Տնօրենի սեղան 5 700000 3500000

27 Տնօրենի սեղան 3 կտոր 3 179000 537000

28 Սեղան 2 հենարանով 16 11827 189232

29 Սեղան 2 հենարանով 14 8775 122850

30 Սեղան 1 հենարանով 15 9856 147840

31 Սեղան համակարգչի 1 51450 51450

32 Սեղան սուրճի TR-310 1 75450 75450

33 Սեղան հեռախոսի 1 69375 69375

34 Սեղան GE-160 1 123408 123408

35 Սեղան GE-106 1 69025 69025

36 Սեղան «OLLMIC» 1 51000 51000

37 Սեղան 1 28000 28000

38 Սեղան WN 160 1 61666 61666

39 Սեղան RO 160 1 120120 120120

40 Սեղան RO 120 2 107520 215040

41 Սեղան RO 106 1 58800 58800

42 Սեղան CE 2712 (OV) 2 141700 283400

43 Սեղան 2 դարակ 3 72500 217500

44 Սեղան 2902 1 69375 69375

45 Սեղան դիմադիր 4 50000 200000

46 Սեղան համակարգչի համար 5 50000 250000

47 Սեղան հեռուստացույցի համար 2 31000 62000

48 Սեղան նիստերի 1 322913 322913

49 Գրասեղան 1 80000 80000

50 Գրասեղան 120*60 54 34000 1836000

51 Գրասեղան 150*75 7 38000 266000

52 Գրասեղան 1 35000 35000

53 Գրասեղան 1 58000 58000

54 Սեկցիոն 39 2025 78975

55 Դիկտոֆոն 1 27960 27960

56 Դիկտոֆոն «SONI» 1 33540 33540

57 Սեղան կողքի 50x90 5 29500 147500

58 Դիտող սարք 1 327750 327750

59 Գերբ փայտից 1 75000 75000

60 Բազկաթոռ 1 342000 342000

61 Բազկաթոռ 2 123958 247916

62 Բազկաթոռ 6 827 4962

63 Բազկաթոռ գրասենյակային 1 324583 324583

64 Բազկաթոռ Տ-R-5000/1 2 201200 402400

65 Բազկաթոռ R-715 1 412460 412460

66 Բազկաթոռ R-71-68 3 216290 648870

61 Բազկաթոռ 2 226000 452000

68 Բազկաթոռ 6 145833 874998

69 Բազկաթոռ 6 827 4962

70 Բազկաթոռ գրասենյակային 3 52083 156249

71 Բազմոց NIQE 1 251500 251500

72 Ռադիոընդունիչ «Կարապ» 1 5625 5625

73 <TOMSON> -120 համակարգ 1 3996000 3996000

74 Ուժեղացուցիչ «ԲՈՍՍ» 1 319930 319930

75 Ձայնագրիչ «ՎԱՌՄՈՆԱ» 2 319930 639860

76 Հեռախոսի ապարատ VEF-TA-D 11 8250 90750

77 Հեռախոսի ապարատ «Panasonic 8 24100 192800

78 Հեռախոսի ապարատ «Panasonic» 8 46330 370640

79 Հեռախոսի ապաոատ «Panasonic» 4 46750 187000

80 Հեռախոսի ապարատ «Panasonic3135» 2 52380 104760

81 Հեռախոսի ապարատ «Panasonic 2310» 6 54998 329988

82 Հեռախոսի համակարգ SENAO 6 856000 5136000

83 Հեռախոսի ապարատ SAN 1 908100 908100

84 Հեռախոսի ապարատ 10 3548 35480

85 Հեռախոսի ապարատ PALA 5 3 51480 154440

86 Ռադիոհեռախոս 6 227638 1365828

87 Հեռախոսի ապարատ 15 7920 118800

88 Հեռախոսի ապարատ 20 3811 76220

89 Բջջային հեռախոս 2 201650 403300

90 Բջջային հեռախոս 1 240000 240000

91 Բջջային հեռախոս NOKIA 1 380000 380000

92 Տամբուր 1 50467 50467

93 Սառնարան «Սնայգես» 3 29532 88596

94 Սառնարան «Մինսկ 15» 1 200000 200000

95 Սառնարան «Սարատով» 1 140000 140000

96 Սառնարան «WESTPOINT» 1 185000 185000

97 Սառնարան «Կոդրա» 1 21828 21828

98 Սառնարան RԼ 2320 1 186250 186250

99 Սառնարան 1 252000 252000

100 Սառնարան CR-182-94 2 141750 283500

101 Սառնարան ORSK 1 13744 13744

102 Սառնարան ORSK 1 8062 8062

103 Սառնարան 1 154000 154000

104 Հեռուստացույց «SHIVAKI» 7 118440 829080

105 Տեսամագնիտոֆոն «SHIVAKI» 7 105750 740250

106 Հեռուստացույց «PANASONIC» 1 158958 158958

107 Հեռուստացույց «PANASONIC» 1 214800 214800

108 Հեռուստացույց «PANASONIC» 2 132495 264990

109 Հեռուստացույց «Այվա» 1 185000 185000

110 Հեռուստացույց «SONI» 1 185057 185057

111 Հեռուստացույց «Ռեկորդ» 1 1994 1994

112 Հեռուստացույց 1 45000 45000

113 Հեռուստացույց AV 21-T2 1 143000 143000

114 Հեռուստացույց «JVC R14T» 1 132500 132500

115 Հեռուստացույց «JVC» 1 72450 72450

116 Տեսամագնիտոֆոն «JVC» 1 127200 127200

117 Տեսամագնիտոֆոն «JVCNRP 52-A» 1 71500 71500

118 Գրամեքենա «Ռոբոտրոն» 2 9900 19800

119 Գրամեքենա «Լիտվիցա» 1 1771 1771

120 Գրամեքենա «Ռամաշկա» 1 18480 18480

121 Գրամեքենա «Յադրան» 1 20039 20039

122 Նիստերի սեղան «ԼՕGՕՏ» 1 1757000 1757000

123 Աթոռ «ESTER» 14 100400 1405600

124 Աթոռ գրասենյակային 8 19080 152640

125 Աթոռ գրասենյակային 24 7500 180000

126 Աթոռ գրասենյակային TV 1 61667 61667

127 Աթոռ 24 62000 1488000

128 Աթոռ կիսափափուկ 50 10000 500000

129 էլեկտրական պլիտա «INDESIT» 1 228800 228800

130 Լվացարանի կոմպլեկտ 1 42000 42000

131 Կահույք ղեկավարի համար 5 1430556 7152780

132 Կահույք խոհանոցի համար 1 1100000 1100000

133 Գրասենյակային կահույք «Զանիբիա» 1 1544000 1544000

134 Գրասենյակային կահույք 2 708000 1416000

135 Գրասենյակային կահույք 3 250000 750000

136 Գրասենյակային աթոռ 3 26156 78468

137 Ֆաքս «HP FAX 310» 1 135636 135636

138 Ֆաքս Panasonic F-130 1 212252 212252

139 Ֆաքս Panasonic -1000 1 435120 435120

140 Ֆաքս Canon 1 361696 361696

141 Ֆաքս-FX-F680 1 209000 209000

142 Գորգ 3 276000 828000

143 Գորգ 2.5x3.5 1 2494 2494

144 Գորգ 24 քառ.մ 23000 552000

145 Գորգ 1.5x2.4 1 812 812

146 Ուղեգորգ 1 1345 1345

147 Ողեգորգ 27 քառ.մ 20444 552000

148 Գորգ «էրեբունի» 1 4989 4989

149 Անհատ խոսակցության ԳԿԱ 10 20678 206780

150 Անհատ խոսակցության ԳԿԱ 1 275715 275715

151 Ավտոմեքենայի մագնիսական ալեհավաք 1 25900 25900

152 Ավտոմեքենայի մագնիսական ալեհավաք 4 24980 99920

153 Ալեհավաք 1 53500 53500

154 Ալեհավաք «ԼՅՈՒՔՍ» 2 68493 136986

155 Հեռահաղորդակ 3 286740 860220

156 Գրասենյակային կահույք 2 482500 965000

157 Պահարան 1 545000 545000

158 Շերտավարագույր 5 38932 194660

159 Տեսախցիկ 1 637700 637700

160 Ջահ 1 1170 1170

161 Ջահ 5 մոմանի 1 6000 6000

162 Ջահ 6 մոմանի 1 16584 16584

163 Ջահ 5 մոմանի 4 13782 55128

164 Ջահ 4 մոմանի 9 30400 273600

165 Քսերոքս-5310 1 361696 361696

166 Քսերոքս Canon-6216 1 2351033 2351033

167 Խորհրդակցության սեղան 1 780 780

168 Խորհրդակցության սեղան 6 100320 601920

169 Խորհրդակցության սեղան 2 110000 220000

170 Խորհրդակցության սեղան 1 42766 42766

171 Ցուցանակ 4 13173 52692

172 Ցուցատախտակ 2 100000 200000

173 Շղարշե վարագույր 1 56040 56040

174 Երաժշտական կենտրոն Philips 1 155400 155400

175 Ֆոտոապարատ Panasonic 535-D 1 41705 41705

176 ATC Panasonic 1 320833 320833

177 Աթոռ 13 10506 136578

178 Աթոռ 4 8768 35072

179 Սեղան-աթոռ 1/4 141395 141395

180 Աթոռ 34 1880 63920

181 Սեյֆ 1 640000 640000

182 Մետաղյա պահարան 6 646 3876

183 Մետաղյա պահարան 1 18197 18197

184 Երկաթյա պահարան 2 9290 18580

185 Երկաթյա սեյֆ 2 10055 20110

186 Երկաթյա սեյֆ 5 10928 54640

187 Տաքացուցիչ 1 6000 6000

188 Տաքացուցիչ 1 2860 2860

189 Պատճենահանման սարք 1 1040000 1040000

190 Պատճենահանման սարք 1 1319100 1319100

191 Պատճենահանման սարք 3 606199 1818597

192 Աստիճան 1 11352 11352

193 ժամացույց «Մայակ» 1 1232 1232

194 Ղեկավարի կամուտատոր 1 25875 25875

195 Կամուտատոր KD-18 2 17122 34244

196 Սարքավորում Y1134M 1 42997 42997

197 Հաճախականաչափ Ֆ 5-137 1 23955 23955

198 Անալիզատոր 1 82922 82922

199 Ամպերմետր 1 4223 4223

200 Օստիլոգրաֆ C-1 1 110563 110563

201 Տոնոմետր 1 40000 40000

202 Փոշեկուլ 3 54585 163755

203 Փոշեկուլ 3 47600 142800

204 Ջրատաքացուցիչ 1 65000 65000

205 Հովացուցիչ 1 584583 584583

206 էլեկտրական մարտկոց 2 47066 94132

207 էյեկտարկան հաշվիչ մեքենա 1 7294 7294

208 Պոմպ 2 3071 6142

209 էլեկտրական վահանակ NO-59 2 2918 5836

210 Ավտոմեքենայի ձայնագրիչ 1 42000 42000

211 Ավտոմեքենայի ձայնագրիչ 1 125875 125875

212 Բենզինի բաք 1 109000 109000

213 Էլ. հոսանքի կարգավորիչ 1 12285 12285

214 Համակարգիչ 486 1 503550 503550

215 Համակարգիչ 386 1 59218 59218

216 Համակարգ 387 1 1787743 1787743

217 Համակարգիչ 486-DX-100 2 705200 1410400

218 Համակարգիչ պենտիում 150 1 586839 586839

219 Համակարգիչ Del. Pent. 166 12 684450 8213400

220 Համակարգիչ Del. Pent 75 1 491914 491914

221 Համակարգիչ կոմպլեկտ 1 527083 527083

222 Համակարգիչ 386 3 974000 2922000

223 Համակարգիչ 80486 2 850183 1700366

224 Համակարգիչ 486 1 450256 450256

225 Համակարգիչ Pent. 12 572160 6865920

226 Համակարգիչ Pent. Տ 1 445000 445000

227 Համակարգիչ Pent.-2 2 1100000 2200000

228 Համակարգիչ Pent.-2 2 544507 1089014

229 Համակարգիչ Pent. 200 1 520583 520583

230 Համակարգիչ Pent. 200 1 540000 540000

231 Համակարգիչ Pent. 200 3 474030 1422090

232 Համակարգիչ Pent. 133/16/13 1 445000 445000

233 Համակարգիչ HI-AG-202792 1 586839 586839

234 Համակարգիչ Compac 13 974841 12672933

235 Համակարգիչ 10293 1 285303 285303

236 Համակարգիչ ձեռքի 2 500000 1000000

237 Համակարգիչ ABM 2 1022040 2044080

238 Համակարգիչ Dell 10 868200 8682000

239 Համակարգչային ծրագիր 3 128016 384048

240 Մոնիտոր 3 96217 288651

241 Ups 35 232000 8120000

242 Tape backup ծրագիր 2 65115 130230

243 Notbook Pent 166 3 1297500 3892500

244 Notbook-ի պայուսակ 2 50500 101000

245 Տպիչ Epson LX-1050 2 177840 355680

246 Տպիչ LD-100 2 120000 240000

247 Տպիչ Laser Jet 6Լ 5 212925 1064625

248 Տպիչ Laser Jet 6Լ 10 247738 2477380

249 Տպիչ Laser Jet 5Լ 5 252000 1260000

250 Տպիչ Laser Jet 5Լ 5 319190 1595950

251 Տպիչ Laser Jet 4Լ 4 704088 2816352

252 Տպիչ Laser Jet 4Լ 4 303870 1215480

253 Տպիչ Laser Jet 6Լ 1 242737 242737

254 Տպիչ Desk jet C 5 282165 1410825

255 Տպիչ HP 4L 2 35000 70000

256 Տպիչ Desk jet 500 2 224000 448000

257 Տպիչ լազերային 3 282800 848400

258 Տպիչ CNZN 204983 1 204983 204983

259 Տպիչ Canon BI-30 1 148695 148695

260 Տպիչ H PDC Color 1 205268 205268

261 Տպիչ 820 2 232969 465938

262 Տպիչ HP 500 2 224000 448000

263 CD ROM 1 66410 66410

264 Scaner Microtec 2 440725 881450

265 Scaner 2 491000 982000

266 NOVEL համակարգի սարք 3 520920 1562760

267 Server 3 1 2964436 2964436

268 ԳԱԶ 3102 1 7500000 7500000

269 ԳԱԶ 3110 1 5500000 5500000

270 ՎԱԶ 21213 1 4027800 4027800

271 ԳԱԶ 3102 1 4000000 4000000

272 ԵՐԱԶ 762 1 197500 197500

273 ԳԱԶ 53 1 151100 151100

274 ԳԱԶ 51 1 107600 107600

275 ԻԺ 2715 1 166400 166400

276 ԳԱԶ 3102 1 5875000 5875000

277 ԳԱԶ 31105-120 1 5700000 5700000

278 ԳԱԶ 31105-120 1 5700000 5700000

279 ԳԱԶ 31105-120 1 5700000 5700000

280 Շեվրոլե-Նիվա 21230 1 5995000 5995000

281 Շեվրոլե-Նիվա 21230 1 5995000 5995000

282 Շեվրոլե-Նիվա 21230 1 5995000 5995000

283 Դուռ 1 270240 270240

284 Արմավիրի մարզ ք. էջմիածին Արմավիրի շենք 0.06 հա 159.6 460.4

285 ք.Արմավիր -շենք 159,6 քառ. մ 1808.9

286 Հեռուստացույց պլազմային 50 Panasonic TH-50PV70 1 1559000 1559000

287 DVD նվագարկիչ Pioneer DV-400K 1 54500 54500

288 Օդորակիչ Samsung AQ 24FBX 2 500000 1000000

289 Օդորակիչ Panasonic CՏ/CՍ PA 12GKD 5 303000 1515000

290 Խորհրդակցության սեղան 140*80*75 10 74000 740000

291 Խորհրդակցության սեղան 160*80*76 2 80000 160000

292 Անկյուն 4 25000 100000

293 Բազկաթոռ բարձր թիկնակով 3 9000 27000

294 Բազկաթոռ ցածր թիկնակով 22 45000 990000

295 Գրասեղաններ 10 69700 697000

296 Սարքավարանքի սեղան 1 62900 62900

297 Միկրոֆոն կոնֆերենցիաների համար ,,Max,, ECM 700 p condensator, 60-16000 Hz, մալուխ 1 կոճ 20 50750 1015000

298 Միկրոֆոն հեռակառավարող ,,Sekaku,, WR 100 R (կոմպլեկտ) 1 167000 167000

299 Բարձրախոս կոնֆերենցիաների համար ,,Show,, 220, 70-100V 40W, մալուխ 1 կոճ 8 48875 391000

300 Միկշերային վահանակ ուժեղարար ,,Տհօw,, TA 512 M, ակսեսուարներ 1 386500 386500

301 Հեռուստացույց պլազմային 42, Panasonic TH-R42Pv7 1 971000 971000

302 Խոր հորատման հաստոցի հիմնական միջոցներ (հավելված 1) 436238059

303 Խոր հորատման հաստոցի հիմնական միջոցներ (հավելված 2) 212260689

(304-րդ կետն ուժը կորցրել է 11.12.08 N 1576-Ն)

305. Կենցաղային օդափոխիչ «ԲԿ-1500» 10 199 1990

306. Կից սեղան` խորհրդակցության 3 117 351

307. Գրքի պահարան 2 263 526

308. Գրքի պահարան 1 2364 2364

309. Գրքի պահարան 2 161 322

310. Գրքի պահարան 1 1926 1926

311. Պահարան` երկաթյա 5 167 835

312. Լուսամփոփ 1 529 529

313. Սարք ՈւԴ-40 Սելեկտոր 1 2490 2490

314. Սառնարան «Չինար» 1 145 145

315. Սառնարան «Զիլ-Մոսկվա» 1 166 166

316. Սառնարան «Սվայգա» 1 218 218

317. Պահարան` քարտացուցակ 1 276 276

318. Ջահ 1 227 227

319. Բազկաթոռ «Մարիո» (կաշեպատ) 2 414 828

320. Բազկաթոռ «Մարիանա» (կտորե) 1 321 321

321. Բազկաթոռ «Դիսպետչեր» (երկաթյա կտորե) 3 242 726

322. Բազկաթոռ «Ցեզար» (կտորե) 2 145 290

323. Սեղան «Զեմպելեն» (ռոլիկով) 1 532 532

324. Աթոռներ` խորհրդակց. (կիսափափուկ) 19 72 1368

325. Սեղան` ղեկավարի կցորդ. 1 663 663

326. Սեղան «Զեմպելեն» 1 318 318

327. Ուղեգորգ (1.5*24.5) 24.5 261 6391

328. Գորգ (23) 3 191 573

329. Ուղեգորգ (12*1.5) 1 679 679

330. Ուղեգորգ (6*1.5) 1 276 276

331. Ուղեգորգ (17*1.5) 1 798 798

332. Դրամարկղ` երկաթյա (սեյֆ) 1 142 142

333. Սեղան` ղեկավարի (կցորդով) 1 665 665

334. Ռադիոկայան «Անգարա» 1 874 874

335. Կոմուտատոր «ՈւԴ-40 Սելեկտոր» 1 557 557

336. Սեղան` կլոր և երկար 2 44300 88600

337. Օդափոխիչ` տաք և սառը 2 14890 29780

338. Բազկաթոռ «VENՍSP» 1 210840 210840

339. Աթոռ «VENՍSP» 2 110440 220880

340. Ավտոմեքենա «Վազ 21213» 1 3506400 3506400

341. Համակարգիչ «Seleron» 1 619603 619603

342. Համակարգիչ «Samsսng -550S» 1 359235 359235

343. Գրապահարան 2 1400 2800

344. Սեղան 4 540 2160

345. ՍPS 1 35910 35910

346. Համակարգիչ «P-42 26GH» 1 313000 313000

347. Մոնիտոր «TKT 17 CTXS Acer» 1 156600 156600

348. Լազերային տպիչ «Canon» 2 89700 179400

349. Մոնիտոր «TKT 17 CTXS Acer» 2 170200 340400

350. ՍPS «PRO_600» 2 29900 59800

351. Համակարգիչ «P-42 2.4 GHz» 2 325200 650400

352. Լազերային տպիչ «Canon» 1 82800 82800

353. Օդափոխիչ «LG LS-S 12LH» 1 339700 339700

354. Աշխատանքային բազկաթոռ 1 110000 110000

355. Ռոյալ «Կրասնի օկտյաբր» 1 742 742

356. Վարչական շենք (պետական սեփականություն, քաղ. Երևան, Կորյունի 14, գտնվում է հասարակական շենքի 4-րդ հարկում) 1 12989211 12989211

357. Ավտոմեքենա «Գազ 31029» 1 4200000 4200000

358. Հեռուստացույց «Philips» 1 178900 178900

359. Պատճենահանման մեքենա 1 197800 197800

360. Համակարգիչ «P-4» 1 339300 339300

361. Համակարգիչ «P-4» 1 399300 399300

362. Մոնիտոր «LCD 17» 2 170200 340400

363. Սկաներ «Mսsten» 1 101200 101200

364. Լազերային տպիչ «Canon LBP-1120» 1 89700 89700

365. Տպիչ «480 EPSON» 1 150000 150000

366. Համակարգիչ «P-4» 3 349500 1048500

367. Մոնիտոր «Sony-19» 1 276000 276000

368. Մոնիտոր «Aser» 2 156400 312800

369. ՍPS «800VA» 1 24700 24700

370. Համակարգիչ «P-4» 1 324000 324000

371. Մոնիտոր «LG-17» 1 125400 125400

372. Ղեկավարի սեղան 1 (այդ թվում` սեղան և դիմադիր) 3 45000 135000

373. Դիմադիր (1.2 մետր պրոֆիլով) 2 30500 61000

374. Կցորդ (1.0 մետր պրոֆիլով) 1 11000 11000

375. Ղեկավարի սեղան 2, այդ թվում (սեղան` 2 մետր, կրոմկայով և դիմադիր` 1.2 մետր, կրոմկայով) 2 45000 90000

376. Սեղան` մեկ տումբայով (1.4 մետր) 12 35500 426000

377. Սեղան (1.2 մետր) 5 30500 152500

378. Խորհրդակցության սեղան (2 մետր) 2 60000 120000

379. Զգեստապահարան` երկփեղկանի 7 49900 349300

380. Զգեստապահարան` մեկ փեղկանի (կախիչ) 2 39900 79800

381. Խուլ գրապահարան 1 59900 59900

382. Ապակյա գրապահարան 7 59900 419300

383. Գրապահարան 10 44900 449000

384. Երկաթյա աթոռ (սև գույն) 37 12950 479150

385. Ղեկավարի բազկաթոռ (դերմանտին) 2 49900 99800

386. Ղեկավարի բազկաթոռ (կտորե) 5 39900 199500

387. Բազկաթոռ 7 14900 104300

388. Հեռուստացույցի տակդիր 2 15000 30000

389. Հեռախոսի տակդիր 2 35000 70000

390. Երկաթյա պահարան (չհրկիզվող) 2 37500 75000

391. Սառնարան 1 27286 27286

392. Գորգ 1 7170 7170

393. Համակարգիչ «Dell OptiiPiex 320M13» 1 477600 477600

394. Տպիչ սարք «HP LJ 1020» 2 147292 294584

395. Ավտոմեքենա «Գազ 31105-120» 1 4455000 4455000

396. Փոքրարժեք և արագամաշ առարկաներ 4548752

(Հավելվածը փոփ. 11.12.08 N 1576-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։