Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012226

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 մայիսի 2012 թ. թիվ 119-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2012 թվականի հունիսի 12-ից շրջանառության մեջ դնել «Սերգեյ Փարաջանով» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի էսքիզների հետ մեկտեղ ներկայացված է սույն որոշման Հավելվածում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2012 թ. մայիսի 15

Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի մայիսի 15-ի

թիվ 119-Ն որոշմամբ

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1. «Սերգեյ Փարաջանով» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Սերգեյ Փարաջանովին նվիրված արծաթե հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսի աջ մասում պատկերված է Սերգեյ Փարաջանովի կոլաժից հատված, ձախ մասում Փարաջանովի լուսանկարն է: Կենտրոնում կինոխցիկ է ամրակալանի վրա, որից աջ ճեղքված նուռ է, իսկ ձախ` դրամահատարանի ֆիրմային նշանը: Ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 100 ԴՐԱՄ» և Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ներքևի և ձախ շրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Փարաջանովի լուսանկարն է, որից վերև «SERGEI PARAJANOV» ոճավորված մակագրությունն է: Վերևի աջ անկյունում Փարաջանովի «Ֆաբերժեի հիշատակին» կոլաժից հատված է, իսկ դրանից ներքև՝ Փարաջանովի ինքնատիպ ստորագրությունը, որն ավարտվում է անսովոր կափարիչով. ռեժիսորը դրա վրա քերծելով գծել է Պուշկինի դիմանկարը: Ձախ կողմում ուղղահայաց մակագրված են նկարչի ծննդյան և մահվան տարեթվերը` «1924 - 1990»:

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Ուրսուլա Վալեժակը:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը

100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 925.0

Քաշը 28,28 գ

Չափը 28,0 x 40,0 մմ

Դրամաշուրթը հարթ

Որակը պրուֆ

Տպաքանակը մինչև 5555 հատ

(1-ին կետը խմբ. 26.06.12 թիվ 166-Ն)

1.1 «Սերգեյ Փարաջանով» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

(հավելվածը խմբ. 26.06.12 թիվ 166-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։