Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2025-12-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հուլիսի 2012 թվականի N 873-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրից, 1-ին, 1.1-ին կետերից և որոշման հավելվածի վերնագրից հանել «մասնագիտական,» բառը, իսկ «պատրաստվածության,» բառը փոխարինել «պատրաստականության,» բառով.

2) որոշման նախաբանում «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով.

3) հավելվածի`

ա. 1-ին կետից հանել «մասնագիտական (N 1 աղյուսակ),» բառերը, իսկ «պատրաստվածության» բառը փոխարինել «պատրաստականության» բառով,

բ. 2-րդ կետից հանել «մասնագիտական,» և «գիտելիքների,» բառերը, իսկ «պատրաստվածությունը» բառը փոխարինել «պատրաստականությունը» բառով,

գ. 3-րդ կետում «մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության» բառերը փոխարինել «ֆիզիկական պատրաստականության» բառերով, իսկ «մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան» բառերը հանել,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. Ոստիկանության ծառայողի ֆիզիկական պատրաստականության պարապմունքների անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:»,

ե. ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 5-րդ կետերը և N 1 աղյուսակը,

զ. N 2 աղյուսակի վերնագրերում «պատրաստվածության» բառը փոխարինել «պատրաստականության» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հուլիսի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։