ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 728-Ն
ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ՋԵՐՄՈՒԿԻ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ, ԱՇՏԱՐԱԿԻ, ԳՈՐԻՍԻ, ՎԱՅՔԻ, ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՏԱԹԵՎԻ, ՀԱԼԻՁՈՐԻ ՈՒ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 09.09.10 N 1177-Ն, 04.11.10 N 1723-Ն, լրաց, փոփ. 04.07.12 N 864-Ն)
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1500-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Ջերմուկի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 4 հավելվածի.
5) Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 5 հավելվածի.
6) Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) Տաթևի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքները` համաձայն N 8 հավելվածի.
9) Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 9 հավելվածի.
10) Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 9.1 հավելվածի.
11) Շինուհայրի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքը՝ համաձայն N 11 հավելվածի.
12) Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող՝ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 12 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 09.09.10 N 1177-Ն, 04.11.10 N 1723-Ն, 04.07.12 N 864-Ն)
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումները՝ համաձայն N 10 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հուլիսի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմանում ու դրան հարակից տարածքներում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1411-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՈՒ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1410-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Աշտարակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 7
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Գորիսի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 8
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՏաթԵՎի գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներԻ
(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 9
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
Հալիձոր գյուղական համայնքի վարչական սահմանում առանձնացվԱԾ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքԻ
(Հավելվածը խմբ. 04.11.10 N 1723-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 9.1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 10
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե Ր
քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման
NN ը/կ Բնակավայրը (համայնքը) Հատուկ կարգավորման օբյեկտի (օբյեկտի) բնութագիրը Տարածքը (հա) Հատուկ կարգավորման նպատակը Հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և քաղաքաշինական պլանավորման միջոցառումները
1 2 3 4 5 6
քաղ. Գյումրի Ներառում է՝
1.2.3-«Կումայրի» արգելոցի պահպանման գոտիները
4.5.6-համաքաղաքային
կանաչ գոտիները
7-տեխնոպարկի գոտին
8-ազատ տնտեսական գոտին
9-շրջանցող ավտոմայրուղու գոտին
10-«Մուշ-2» բնակելի թաղամասը 7937.3 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում, պահպանում և զարգացում գոտևորման ու կառուցապատման նախագծեր և քաղաքաշինական հայեցակարգեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
3894.0 2976.0
50.0
548.0
420.0
49.3
2. քաղ. Վանաձոր ներառում է` 232.3 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
կենտրոնական գոտին
տուրիզմի և հանգստի գոտին
ձմեռային հանգստի գոտին
128.2
84.1
20.0
3. քաղ. Դիլիջան ներառում է` 617.2 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, քաղաքաշինական միջավայրի վերականգնում, տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրություն
1- հարավային գոտին (հատվածը)
2- կենտրոնական գոտին
3- արևմտյան գոտին
4- հարավ-արևմտյան գոտին
5- հարավ-արևելյան գոտին 6- արևելյան գոտին
64.0
64.0
26.6
26.6
210.0
226.0
4. քաղ. Ջերմուկ ներառում է`
●Կեչուտի ջրամբարի գոտին
●Արփա գետի կիրճի ամբողջ երկարությամբ ձգվող ռեկրեացիոն գոտին
●Ջերմուկ բնակավայրը բնակավայրը շրջապատող բնական լանդշաֆտը
2048.18 բնակավայրի կայուն զարգացում, զբոսաշրջության, հանգստի և բուժման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
5. քաղ. Վաղարշապատ ներառում է`
●պատմամշակութային հուշարձանների պահպանության և կառուցապատման կարգավորման գոտին ●միջպետական ավտոմայրուղու գոտին ●«Զվարթնոց» համալիրի գոտին 316.0 որից՝ բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, կառուցապատման կանոնակարգում, տուրիզմի զարգացման ենթակառուցվածքների ստեղծում քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
227.0
71.0
18.0
6. քաղ. Աշտարակ ներառում է՝
Քասախ գետի կիրճը և քաղաքի կենտրոնական գոտին 368.0 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում գլխավոր հատակագիծ, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, քաղաքաշինական կանոնադրություն, ներդրումային ծրագրեր
7. քաղ. Գորիս ներառում է՝
● քաղաքի ատմական կենտրոնը
● քաղաքի հարավ-արևելյան հատվածի երեք բնակելի թաղամասերը
●Վարարակն գետի հովիտը «Թոզ-կապ» թաղամասը
Երևան-Գորիս միջպետական ավտոմայրուղին Տաթևի վանական համալիրին միացնող ավտոճանապարհին հարող տարածքը 403.5
որից`
287.0
116.5 բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն
8. Տաթևի համայնք ներառում է՝
● բնակավայրի զարգացման, պատմաճարտարապետական հուշարձանների (այդ թվում` Տաթևի համալիր) և շրջակա լանդշաֆտի պահպանման և տուրիստական գոտիները
● պատմաճարտարապետական հուշարձանների («Տաթևի մեծ անապատ» վանական համալիր, «սատանի կամուրջ», Ցաքութի եկեղեցի) և շրջակա լանդշաֆտի պահպանման գոտիները
● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարողտարածքները 435.0 որից՝ 269.0
126.0
40.0 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, լանդշաֆտի պահպանություն և զարգացում քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն
9. Հալիձորի
համայնք ●ներառում է՝
բնակավայրից հյուսիս գտնվող սարավանդի գյուղատնտեսական հողատարածքները
●Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները 326.2
300.0
26.2 բնական լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում տարածքի գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր
10. քաղ. Վայք ներառում է.
● Պասկևիչի կամրջին հարակից տարածքը
● Երևան - Մեղրի միջպետական ավտոմայրուղուց դեպի Արփայի կիրճ և կիրճին հարող բարձրադիր գոտին 7.8 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում, կառուցապատման կանոնակարգում գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր
11. գյուղ Շինուհայր ներառում է՝
● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները 51.7 բնակավայրի կայուն զարգացում, պատմական միջավայրի վերականգնում, հանգստի կազմակերպում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում գոտևորման և կառուցապատ-ման նախագծեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր, քաղաքաշինական կանոնադրություն
12. քաղ.
Սպիտակ ներառում է` «Վարպետաց» թաղամասի տարածքը և պարագծով դրան հարող 45.0-ից մինչև 105.0 մետր լայնությամբ կառուցապատ-ման կանոնակարգման գոտին 59.8 Վարպետաց թաղամասի և թաղամասին հարող տարածքային հատվածի կառուցապատման կանոնակարգում կառուցապատ-ման նախագծեր
(Հավելվածը լրաց. 09.09.10 N 1177-Ն, փոփ. 04.11.10 N 1410-Ն, խմբ. 04.11.10 N 1411-Ն, խմբ., լրաց. 04.11.10 N 1723-Ն, լրաց., փոփ. 04.07.12 N 864-Ն)
Հավելված N 11
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՇԻՆՈՒՀԱՅՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ`
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
(Հավելվածը լրաց. 04.11.10 N 1723-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 12
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՎԱՐՊԵՏԱՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
(Հավելվածը լրաց. 04.07.12 N 864-Ն)
Ծանոթագրություն. Հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում գործում են մինչև այդ մշակված և այդ տարածքներն ընդգրկող գոտևորման նախագծերը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան