Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 փետրվարի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 փետրվարի 2000 թվականի N 55

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային միջոցների առավել նպատակային օգտագործման անհրաժեշտությունից և հաշվի առնելով Համաշխարհային բանկի կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2000 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու հանգամանքը, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ ձեռք բերված համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 18-ի «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրի միջոցների մնացորդի ծախսային ուղղությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 23-ի N 707 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկային ծրագրերի միջոցների մնացորդի բաշխման ծախսային ուղղություններում`

ա) հանել 1-ին կետը.

բ) 2-րդ կետի 4-րդ սյունակում «140000» թիվը փոխարինել «108300» թվով.

գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

__________________________________________________________

7. Կազմակերպու-

թյունների

հաշվապահական

հաշվառման նոր

համակարգի

ներդրում

և աուդիտ ա) «Հայկական ավիաուղիներ»

ՊՓԲԸ-ում հաշվապահական

հաշվառման նոր

համակարգի ներդրում

բ) ջեռուցման ոլորտի

կազմակերպությունների

տեխնիկական և

ֆինանսական աուդիտի

իրականացում 66000

100000 ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ տրանսպորտի նախարարություն

ՀՀ տարածքային

կառավարման նախարար

_______________________________________________________________________

դ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

_______________________________________________________________________

8. ԾԻԳ «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՓԲԸ-ի համար նախատեսված ծախսերի ֆինանսավորում 130000 «ԱՖԾԿԿ» ՊՓԲԸ

_______________________________________________________________________

ե) նշված ծախսային ուղղությունները լրացնել նոր` 10-րդ կետով.

_______________________________________________________________________

10. Էներգետիկայի

ոլորտում չորս

բաշխիչ ցանցի սեփականաշնորհում Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման համար իրավական խորհրդատուների կողմից մատուցվող ծառայությունների համար 200000 ՀՀ էներգետիկայի

նախարարություն

ՀՀ սեփականաշնորհման

նախարարություն

ՀՀ ֆինանսների

նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն

___________________________________________________________

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` քննարկել մաքսային ձևակերպումների պարզեցման, ավտոմատացման համար ծրագրային ապահովումների մշակման ու ներդրման աշխատանքները (155000 ԱՄՆ-ի դոլար) կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի հաշվին իրականացնելու նպատակահարմարության հարցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 4-ից:

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։