Հոդված 20
Հոդված 20.
Սահմանել, որ համայնքների բյուջեներում միջոցների անբավարարության դեպքում օրենքով իրենց վերապահված պարտադիր լիազորությունների իրականացման հետ կապված սույն օրենքի 25 հոդվածի «բ» կետով սահմանված պաշտպանվածության ենթակա բյուջետային ծախսերի կատարման անընդհատությունն ապահովելու նպատակով համայնքների բյուջեներին Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեից պայմանագրային կարգով տրամադրվում են կարճաժամկետ` նույն բյուջետային տարվա ընթացքում մարման ենթակա փոխատվություններ (անտոկոս վարկեր): Մինչև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը փոխատվություններ տրամադրելու հայտերի կազմման, ընդունման, քննարկման և փոխատվությունների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: