Հոդված 23
Հոդված 23.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության 1997 թվականի, պետական բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) սույն օրենքի 1 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 4 տոկոսի սահմաններում վերաբաշխել հատկացումներն` ըստ սույն օրենքի 13 հոդվածով հաստատված տնտեսագիտական դասակարգման հոդվածների.
2) սույն օրենքի 1 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել հատկացումներն` ըստ սույն օրենքի 6 հոդվածով հաստատված գործառնական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի 30 տոկոսը գերազանցող կրճատում:
3) «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 14 խմբի 04 ենթախմբում նախատեսված և նույն օրենքի N 14 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի 11-րդ կետով սահմանված հատկացումներն ավելացնել նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերի հաշվանցումների միջոցով վճարված գումարների չափով` նույն չափով համապատասխանաբար ավելացնելով նաև «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածով հաստատված պետական բյուջեի եկամուտները:
Նախորդ տարիների պետական բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(23-րդ հոդվածը լրաց. 19.11.97 ՀՕ-159)