Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 փետրվարի 2012 թվականի N 184-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնակչության արտաքին միգրացիոն հոսքերի մասին տեղեկատվության ստացման տարբեր համակարգերից, ինչպես նաև տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման և վերլուծության միջոցով 2010-2011 թվականների միգրացիայի արտաքին ծավալների մասին առավել հավաստի ու ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության բնակչության 2010-2011 թվականների միգրացիայի արտաքին ծավալների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության «ՍԷԿՏ» համակարգի արդիականացման ավարտից հետո:

(2-րդ կետը խմբ. 19.07.12 N 621-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. փետրվարի 29

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 29-ի N 184-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Տ. Հարությունյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ս. Մանասերյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ռ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ

Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։