«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312281
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թ. թիվ 10-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 41-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010թ. նոյեմբերի 5-ի ««Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների կատարման մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 41-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2012 թվականի
հուլիսի 9-ի թիվ 10-Ն որոշման
ՁԵՎ 1-ԿՇ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. __________________
(ամիս)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը
Ներկայացնում է __________________________________________________________________
(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)
Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ________________________________________________________________ I____I____I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը _________________________________________ I____I____I____I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
________________________________________________________ I____I____I____I____I____I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
1. Բնակելի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը, կատարված շինմոնտաժային աշխատանքները
Անվանումը Տողի համարը Չափման միավորը Ընդամենը գործարկվել են դրանից` գյուղական բնակավայրերում Շինմոնտաժային աշխատանքներ
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի /
Ա Բ Գ 1 2 3
Բնակելի շենքեր (110.1+110.2+110.3) 110 քառ.մ ընդ. մակերես
շենքերի քանակը (111.1+111.2+111.3) 111 հատ x
110 տողից`
ա) նոր շենքերի շինարարություն 110.1
քառ.մ ընդ. մակերես
x
շենքերի քանակը 111.1 հատ x
դրանից բնակելի շենքեր առանց ներքին
հարդարման 110.1.1 քառ.մ ընդ. մակերես x
շենքերի քանակը 111.1.1 հատ x
բ) տարբեր նշանակության շենքերի
վերափոխում 110.2 քառ.մ ընդ. մակերես x
շենքերի քանակը 111.2 հատ x
գ) շենքերի ամրացում 110.3 քառ.մ ընդ. մակերես x
շենքերի քանակը 111.3 հատ x
Շենքերի նորոգում 112 հազար դրամ X X
Նախադպրոցական ուսումնական հաստատություններ 113 տեղ
114 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 115 հատ x
113 տողից`
նոր շենքերի շինարարություն 113.1 տեղ x
114.1 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 115.1 հատ x
Շենքերի նորոգում 116 հազար դրամ X X
Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ) 117 աշակերտա-կան տեղ
118 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 119 հատ x
117 տողից`
նոր շենքերի շինարարություն 117.1 աշակեր-
տական տեղ
x
118.1 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 119.1 հատ x
Շենքերի նորոգում 120 հազար դրամ X X
Հիվանդանոցներ 121 մահճակալ
122 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 123 հատ x
121 տողից`
նոր շենքերի շինարարություն 121.1 մահճակալ x
122.1 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 123.1 հատ x
Շենքերի նորոգում 124 հազար դրամ X X
Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ) 125 հաճախում մեկ հերթափոխում
126 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 127 հատ x
125 տողից`
նոր շենքերի շինարարություն 125.1 հաճախում մեկ հերթափոխում x
126.1 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 127.1 հատ x
Շենքերի նորոգում 128 հազար դրամ X X
Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ 129 քառ. մ մակերես
շենքերի քանակը 130 հատ x
129 տողից`
նոր շենքերի շինարարություն 129.1 քառ. մ մակերես
x
շենքերի քանակը 130.1 հատ x
Շենքերի նորոգում 131 հազար դրամ X X
Հյուրանոցներ և համանման բնակատեղեր 132 քառ. մ մակերես
շենքերի քանակը 133 հատ x
132 տողից`
նոր շենքերի շինարարություն 132.1 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 133.1 հատ x
Շենքերի նորոգում 134 հազար դրամ X X
Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ 135 քառ. մ մակերես
շենքերի քանակը 136 հատ x
135 տողից`
նոր շենքերի շինարարություն 135.1 քառ. մ մակերես
x
շենքերի քանակը 136.1 հատ x
Շենքերի նորոգում 137 հազար դրամ X X
Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ 138 քառ. մ մակերես
շենքերի քանակը 139 հատ x
138 տողից`
նոր շենքերի շինարարություն 138.1 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 139.1 հատ x
Շենքերի նորոգում 140 հազար դրամ X X
Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ
141 քառ. մ մակերես
շենքերի քանակը 142 հատ x
141 տողից`
նոր շենքերի շինարարություն 141.1 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 142.1 հատ x
Շենքերի նորոգում 143 հազար դրամ X X
Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ 144 քառ. մ մակերես
շենքերի քանակը 145 հատ x
144 տողից`
նոր շենքերի շինարարություն 144.1 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 145.1 հատ x
Շենքերի նորոգում 146 հազար դրամ X X
Ճանապարհների շինարարություն 147 կմ
147 տողից`
նոր ճանապարհների շինարարություն 147.1 կմ x
Ճանապարհների նորոգում 148 հազար դրամ X X
Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ 149 քառ. մ մակերես
շենքերի քանակը 150 հատ x
149 տողից`
նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը 149.1 քառ. մ մակերես x
150.1 հատ x
Շենքերի նորոգում 151 հազար դրամ X X
Մշակող արդյունաբերության բնագավառի շենքեր և շինություններ
շենքերի քանակը 152 քառ. մ մակերես
153 հատ x
152 տողից`
նոր շենքերի շինարարություն
շենքերի քանակը 152.1 քառ. մ մակերես x
153.1 հատ x
Շենքերի նորոգում 154 հազար դրամ X X
Այլ շենքեր և շինություններ (նշել)
շենքերի քանակը 155 քառ. մ մակերես
156 հատ x
155 տողից`
նոր շենքերի շինարարություն 155.1 քառ. մ մակերես x
շենքերի քանակը 156.1 հատ x
Շենքերի նորոգում 157 հազար դրամ X X
170
171 x
170.1 x
171.1 x
172 X x
2. Կատարված շինմոնտաժային աշխատանքները
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի հարկի/
Անվանումը Տողի համարը Շինմոնտաժային աշխատանքներ
Ա Բ 1
Ընդամենը (210.1+210.2+210.3) 210
այդ թվում`
շենքերի շինարարություն 210.1
այդ թվում`
կառուցապատման նախապատրաստական
աշխատանքներ 210.1.1
բնակելի և ոչ բնակելի շենքերի
շինարարություն 210.1.2
դրանից`
հիմնական նորոգում 210.1.2.1
ընթացիկ նորոգում 210.1.2.2
քաղաքացիական շինարարություն 210.2
այդ թվում`
ճանապարհների և երկաթուղիների
շինարարություն 210.2.1
կոմունալ կառույցների շինարարություն 210.2.2
քաղաքացիական շինարարության այլ
կառույցների շինարարություն 210.2.3
մասնագիտացված շինարարական
գործունեություն 210.3
այդ թվում``
շենքերի քանդում, շինարարական
հրապարակի նախապատրաստում 210.3.1
էլեկտրական, ջրամատակարարման և այլ
ճարտարագիտական համակարգերի
հավաքակցման աշխատանքներ 210.3.2
շինարարության ավարտական փուլի
աշխատանքներ 210.3.3
այլ մասնագիտացված շինարարական
գործունեություն 210.3.4
210 տողից` բնակչության պատվերով 211
210 տողից`
սեփական ուժերով 212
ներգրավված կազմակերպություններով 213
3. Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ
կառուցապատողների` պատվիրատուների (եռամսյակային)
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),
առանց ավելացված արժեքի հարկի/
Տողի համարը Շինարարությունը հաշվետու եռամսյակում այդ թվում` ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել)
Ա Բ 1 2 3 4
310
311
312
313
314
315
316
317
318
319
320
4. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը,
տարեսկզբից___________մարդ
Ղեկավար ____________________________
(Ազգանուն, անուն) _______________________
(Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ____________________________
(Ազգանուն, անուն) _______________________
(Ստորագրություն)
« _ _ »______ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2012 թվականի
հուլիսի 9-ի թիվ 10-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների մասին» ձև 1-ԿՇ պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժիններ) հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով, փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Բնակելի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը, կատարված շինմոնտաժային աշխատանքները» բաժնում լրացվում են`
1) բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի շինարարության վերաբերյալ տվյալները` անկախ ֆինանսավորման աղբյուրից, 1 սյունակում համապատասխանաբար` հաշվետու ամսում, 2 սյունակում արտացոլվում են գյուղական բնակավայրերում գործարկված շենքերը, իսկ 3-րդ սյունակում` հաշվետու ամսում կատարված շինմոնտաժային աշխատանքները` դրամական արտահայտությամբ:
2) Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից: Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը: Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն): Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների` համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:
3) Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում. շենքերի տարածքում կամ կից գտնվող այլ բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված օբյեկտների (օրինակ` խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:
4) 110.1 տողից` 110.1.1 տողում առանձնացվում են բնակելի շենքեր առանց ներքին հարդարման` առաստաղների, պատերի, միջնապատերի հարդարում, դռների տեղադրում, պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով, հատակների ծածկապատում մանրատախտակով և փայտե այլ ծածկերով, գորգե և լինոլեումի պատվածքներով, պատերի պաստառապատում, ներկարարական, ապակեպատման աշխատանքների իրականացում և այլն:
5) «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինմոնտաժային աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
6) «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
7) «Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
8) «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև պոլիկլինիկաների (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաների, դիսպանսերների, կանանց և մանկական կոնսուլտացիոն, բժշկական և ստոմատոլոգիական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով մեկ հերթափոխում հաճախումների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
9) «Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գրադարանների, արխիվների, խաղատների, ակումբների, սպորտի բնագավառի, զվարճությունների և հանգստի համար նախատեսված հաստատությունների և այլն ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
10) «Հյուրանոցներ և համանման բնակատեղեր» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հյուրանոցների, կեմպինգների, մոթելների, հանգրվանների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
11) «Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող ռեստորանների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
12) «Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող բոլոր տեսակի ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
13) «Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
14) «Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող փոխադրումների (տրանսպորտի` երկաթուղային, օդային և այլ) բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
15) «Ճանապարհների շինարարություն» տողում արտացոլվում են նոր ճանապարհները, ինչպես նաև դրանց նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
16) «Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող տեղեկատվության և կապի բնագավառի (հրատարակչական, հեռուստատեսության, հեռահաղորդակցության և այլն) շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
17) «Մշակող արդյունաբերության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող արդյունաբերության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
18) 1-ին բաժնի ազատ տողերում լրացման ենթակա են այն բնագավառների տվյալները, որոնք նշված չեն հաշվետվությունում, օրինակ`
ա. «Ջրատար» տողում լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպակայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները: Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման երկու միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խոր. մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ: Ներթաղամասային ցանցերի` շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալները այս տողերում չեն արտացոլվում:
բ. «Կոյուղի» տողում լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:
Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը` հազար խոր. մետր կեղտաջրեր /օր, կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:
գ. «Գազիֆիկացում» տողում արտացոլվում են գազամուղների, քաղաքներին կից գազաբաշխման կայանների, գազի ցանցերի, բաշխման կետերի և կայանների, ինչպես նաև գազաֆիկացման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված գազի ցանցերը լրացվում են ըստ երկարության` կիլոմետրերով: Այս տողում չեն լրացվում նոր կառուցվող բնակելի շենքերի գազիֆիկացումը, ներթաղամասային գազային ցանցերի շինարարությունը:
դ. «Ջերմամատակարարում» տողում արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը` հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:
ե. «Առողջարաններ» տողում գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում են նաև գործող և կառուցվող առողջարաններին կից ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում են նաև առանձին:
զ. «Մարզադահլիճներ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարական աշխատանքների վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:
է. «Լողավազաններ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօթյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալները: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:
ը. «Հարթակային կառուցվածքներ» տողում արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօթյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:
թ. «Բարձրագույն ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև համալսարանների, ինստիտուտների, ակադեմիաների, կոնսերվատորիաների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
ժ. «Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև արհեստագործական ուսումնարանների, այլ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների, քոլեջների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինմոնտաժային աշխատանքները:
7. «Կատարված շինմոնտաժային աշխատանքները» բաժնում լրացվում են`
1) 210 տողում` «Ընդամենը» ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված բոլոր շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները (210տ.=210.1տ.+210.2տ.+210.3տ.):
2) Շինմոնտաժային աշխատանքների թվին դասվում են`
ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.
բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռքբերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.
գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.
դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.
ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.
զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.
է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).
ը. շինարարական նորմաներում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը.
թ. շինմոնտաժային աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որում ներառված չեն շինարարական կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորանքներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները:
3) 210.1.1 տողում լրացվում են կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ծավալները` հետագա վաճառքի համար նախատեսված բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական, ֆինանսական, տեխնիկական և նյութական միջոցների համաձայնեցման աշխատանքներ:
4) 210.1.2 տողում լրացվում են բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության ծավալները` բոլոր տեսակի բնակելի շենքերի` առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերի և բոլոր տեսակի ոչ բնակելի շենքերի` գործարանների, արտադրամասերի, հիվանդանոցների, խանութների, գրասենյակների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների, պահեստների, ռեստորանների, օդանավակայանների, սպորտային կառույցների սպասարկման ծառայությունների համար շենքերի, ավտոտնակների, ավտոմեքենաների կայանատեղերի, ներառյալ ստորգետնյա կայանատեղերի, կրոնական նշանակության շենքերի շինարարություն, շինարարական հրապարակում պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաների հավաքում և տեղադրում:
5) 210.1.2 տողից` 210.1.2.1 տողում առանձնացվում են հիմնական նորոգման և 210.1.2.2 տողում ընթացիկ նորոգման աշխատանքները:
ա. Հիմնական նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները:
բ. Ընթացիկ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ:
6) 210.2.1 տողում լրացվում են ճանապարհների և երկաթուղիների շինարարության ծավալները` մայրուղիների, խճուղիների, փողոցների, ճանապարհների, տրանսպորտի և հետիոտնի տեղաշարժի համար այլ կառույցների շինարարություն, խճուղիների, փողոցների, ճանապարհների, կամուրջների և թունելների մակերևութային աշխատանքների իրականացում` ասֆալտապատում, նշագծում, պաշտպանիչ, բաժանիչ փակոցների, ճանապարհային նշանների և այլնի տեղադրում, թռիչքադաշտերի վերթիռվայրէջքային գոտիների, երկաթուղիների և ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), կամուրջների, այդ թվում` էստակադների շինարարություն և թունելների շինարարություն:
7) 210.2.2 տողում լրացվում են կոմունալ կառույցների շինարարության ծավալները` ջրային տնտեսության կառույցների` ջրի մայրուղային և քաղաքային խողովակաշարերի, ոռոգման համակարգերի, ավազանների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի շինարարություն, ներառյալ նորոգումը, պոմպակայանների շինարարություն, ջրառ հորատանցքների հորատում, էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական կառույցների` մայրուղային և քաղաքային էլեկտրահաղորդագծերի (ուժային մալուխների), հեռահաղորդակցական համակարգերի, ներառյալ համակարգի անբաժանելի մաս կազմող կառույցների, էլեկտրակայանների շինարարություն:
8) 210.2.3 տողում լրացվում են քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարության ծավալները` ջրային ուղիների, նավակայանային և գետային կառույցների, ջրարգելակների, պատնեշների և ամբարտակների, առափնյա կառույցների շինարարություն, հատակափորիչ աշխատանքներ, զտման, քիմիական արտադրության և համանման արդյունաբերական կառույցների (բացի շենքերից), բացօթյա սպորտային կառույցների շինարարություն, հողատարածքի հողաբարելավման աշխատանքների (լրացուցիչ ուղիների, օժանդակ կառույցների շինարարություն) իրականացում:
9) 210.3.1 տողում լրացվում են շենքերի քանդման, շինարարական հրապարակի նախապատրաստման աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների կազմատում և քանդում, շինարարական տարածքների մաքրում, հողային աշխատանքներ` հողի (գրունտի) փորում և հանում, հողալցում, շինարարական տարածքների հարթեցում և մակարդակաչափում (համահարթում), խրամուղիների փորում, քարերի հավաքում և այլն, հանքարդյունահանող աշխատանքների համար տարածքի նախապատրաստում` ավելորդ գրունտի հանում, տարածքների և հանքավայրերի, բացի նավթի և գազի հանքավայրերի, յուրացման և նախապատրաստման այլ աշխատանքների իրականացում, շինարարական տարածքի ցամաքուրդ (դրենաժ), գյուղատնտեսական և անտառատնտեսական հողերի ցամաքուրդ (դրենաժ), հետախուզական հորատում, շինարարական, երկրաֆիզիկական, երկրաբանական և այլ համանման նպատակների համար հանուկի նմուշառման հետախուզական գայլիկոնում, պայթեցման աշխատանքներ:
10) 210.3.2 տողում լրացվում են էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքների ծավալները` էլեկտրահաղորդակցական գծերի, մանրակների հավաքակցում և տեխնիկական սպասարկում, հեռահաղորդակցության գծերի, համակարգչային ցանցերի և մալուխային հեռուստատեսության հաղորդակցագծերի, ներառյալ օպտիկական մալուխների, լուսավորման համակարգերի, հակահրդեհային ազդանշանային համակարգերի, ազդանշանային համակարգերի, փողոցների լուսավորման և ազդանշանային համակարգերի, օդանավակայանների վերթիռվայրէջքային գոտիների լուսավորման համակարգերի և արբանյակային ալեհավաքների հավաքակցում, կենցաղային էլեկտրական սարքերի և սարքավորանքի, ներառյալ հատակների էլեկտրաջեռուցման համակարգերի տեղակայում և ստուգում, շենքերում և այլ շինարարական օբյեկտներում ջեռուցման համակարգերի (էլեկտրական, գազի), ջեռուցման, հովացման սարքավորանքի, արևային էներգիայի ոչ էլեկտրական հավաքիչների, ջրամատակարարման, կոյուղու համակարգերի և սանիտարական սարքավորանքի, օդափոխման և օդի լավորակման սարքավորանքի և խողովակների, գազամատակարարման, շոգեմուղերի, ցրցայտիչ հակահրդեհային և սիզամարգերի ցրցայտիչ համակարգերի տեղադրում, հավաքակցված խողովակաշարերի գործարկում, շենքերում և քաղաքացիական շինարարության կառույցներում վերելակների, շարժասանդուղքների տեղադրում, ներառյալ դրանց նորոգումը, սպասարկումը, ավտոմատ պտտվող դռների, շանթարգելների, ջերմա-, ձայնա-, թրթռամեկուսիչների, վակուումային զտիչ համակարգերի տեղադրում, վերելակների և այլ ճարտարագիտական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում:
11) 210.3.3 տողում լրացվում են շինարարության ավարտական փուլի աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների ներքին պատերի և ճակատների հարդարումը սվաղով, ներառյալ կավարամածերի, դռների, բացի ավտոմատ պտտվող դռներից, լուսամուտների, շրջանակների (փայտից կամ այլ նյութերից), պատրաստի խոհանոցների, ներկառուցված պահարանների, սանդուղքների, խանութների համանման կահավորանքի տեղադրում, ներքին հարդարում, օրինակ` առաստաղների, պատերի փայտե պատվածքների, տարաշարժ միջնապատերի և այլ, շենքերի և այլ շինությունների պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով (դարսում, երեսպատում, սոսնձում), հատակների ծածկապատում փայտասալիկներով և այլ փայտե ծածկերով, հատակների ծածկապատում գորգե և լինօլեումի, այդ թվում` ռետինե և պլաստմասսայե, պատվածքներով, հատակների և պատերի ծածկապատում մարմարով, գրանիտով, հերձաքարով, պատերի պաստառապատում, ներսից և արտաքին կողմից շենքերի ներկում, քաղաքացիական շինարարության ճարտարագիտական կառույցների ներկում, ապակիների, հայելիների և այլնի տեղադրում, շինարարության ավարտից հետո նոր շենքերի ճակատների մաքրման աշխատանքներ, ուրիշ խմբավորումներում չներառված շինարարական այլ ավարտական և հարդարման աշխատանքներ:
12) 210.3.4 տողում լրացվում են այլ մասնագիտացված շինարարական գործունեության աշխատանքների ծավալները` տանիքի հավաքակցում (մոնտաժում), տանիքի ծածկապատում, շենքերի հիմնադրում, ներառյալ ցցերի խփում (զրոյական փուլ), մեկուսիչ աշխատանքներ (թունավոր գազերից, ջրից և այլն), շենքերի ապախոնավացում, այդ թվում՝ տանիքածածկերի անջրանցիկության ապահովում, արտեզյան հորանցքների հորատում, մետաղական կոնստրուկցիաների հավաքակցում, ամրանաձողերի ծռում, քարե և աղյուսե շարվածքի շարում, փայտամածերի և լաստակների հավաքակցում (մոնտաժում) և ապամոնտաժում, ներառյալ փայտամածերի և լաստակների վարձակալում, ծխանցքերի և արդյունաբերական վառարանների տեղադրում, հատուկ թույլտվություն, բարձունքային աշխատանքների հմտություն պահանջող և համապատասխան սարքավորանքի օգտագործմամբ ծառայությունների մատուցում, օրինակ` բարձրահարկ շենքերում բարձունքային աշխատանքների և ստորգետնյա աշխատանքների իրականացում, բացօթյա լողավազանների շինարարություն, գոլորշիով, ավազով և համանման եղանակներով շենքերի ճակատների հարդարում, ամբարձիչների և շինարարական այլ սարքավորանքի (նախատեսված ընդհանուր, ոչ մասնագիտացված շինարարական աշխատանքների համար) վարձակալում, գործարկումով (օպերատորով):
13) 210 տողից` 211 տողում լրացվում են բնակչության պատվերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները:
14) 210 տողից` առանձնացվում են սեփական ուժերով և ներգրավված կազմակերպությունների կողմից կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները (210տ.=212տ.+213տ.):
8. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարության ծավալներն ըստ կառուցապատողների` պատվիրատուների» բաժինը լրացվում է եռամսյակային (I, II, III, IV եռամսյակներ) կտրվածքով:
1) 1-ին սյունակում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարության ծավալների վերաբերյալ տվյալները,
2) 2-4-րդ սյունակներում` ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, Համաշխարհային բանկի, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի և այլ բանկերի վարկերի, մարդասիրական օգնության, կազմակերպության միջոցների) վերաբերյալ տվյալները:
9. «Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը» բաժինը լրացվում է աճողական կարգով` հաշվարկվում է տվյալ տարվա ամիսների աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով: Բաժինը լրացվում է եռամսյակային պարբերականությամբ: