«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312295
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թ. թիվ 24-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010թ. հուլիսի 7-ի «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև թիվ 11-կապ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 21-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2012 թվականի
հուլիսի 9-ի թիվ 24-Ն որոշման
ՁԵՎ 11-կապ
(եռամսյակային)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. _____________
(եռամսյակ)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը
Ներկայացնում է _________________________________________________________________
(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)
Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ________________________________________________________________ I____I____I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________ I____I____I____I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________________
________________________________________________________ I____I____I____I____I____I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Ցուցանիշ Տողի համարը Չափի միավորը Հաշվետու եռամսյակի ծավալը
Ա Բ Գ 1
Հեռագրական կապի ծառայություններ
Ուղարկվել են հեռագրեր, ընդամենը 110 հազար
հատ
այդ թվում` ներհանրապետական 110.1 -“-
միջազգային 110.2 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 110.2.1 -“-
Հեռախոսային ցանցի ծառայություններ
Միջքաղաքային և միջազգային ելից ավտոմատ կանչերի քանակը, ընդամենը 120 հազար հատ
այդ թվում` միջքաղաքային 120.1 -“-
միջազգային 120.2 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 120.2.1 -“-
120 տողից` ավարտվել են խոսակցությամբ 120.3 -“-
այդ թվում` միջքաղաքային 120.3.1 -“-
միջազգային 120.3.2 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 120.3.2.1 -“-
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ, ընդամենը 130 -“-
այդ թվում` միջքաղաքային 130.1 -“-
միջազգային 130.2 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 130.2.1 -“-
130 տողից՝ իրականացվել են 130.3 -“-
այդ թվում` միջքաղաքային 130.3.1 -“-
միջազգային 130.3.2 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 130.3.2.1 -“-
Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը (տող 120.3 + 130.3) 140 -“-
այդ թվում` միջքաղաքային 140.1 -“-
միջազգային 140.2 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 140.2.1 -“-
Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը 150 րոպե
Միջազգային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը 160 -“-
Ղեկավար ____________________________
(Ազգանուն, անուն) _______________________
(Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ____________________________
(Ազգանուն, անուն) _______________________
(Ստորագրություն)
« _ _ »______ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2012 թվականի
հուլիսի 9-ի թիվ 24-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. 110-110.2.1 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
5. 120-160 տողերը վերաբերում են հեռախոսային ցանցի ծառայություններին:
Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում հեռագրական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները: