Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2015-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60312289

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

9 հուլիսի 2012 թ. թիվ 18-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 1-էլեկտրո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. նոյեմբերի 7-ի «Տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտի և ճոպանուղու աշխատանքի մասին» Ձև թիվ 1-էլեկտրո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 23-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 18-Ն որոշման

ՁԵՎ 1-էլեկտրո

(տարեկան)

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20 թ.

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը

Ներկայացնում է _________________________________________________________________

(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)

Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I

(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)

Մարզը ________________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________ I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________________

________________________________________________________ I____I____I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

1. Ծառայություններ

Ցուցանիշ Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը

Ա Բ Գ 1

Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը 110 հազար

ուղևոր

Ուղևորաշրջանառությունը - ընդամենը 120 հազար

ուղևոր-կմ

Ուղևորների և ուղեբեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 130 հազար

դրամ

Ուղևորների և ուղեբեռների փոխադրումների հետ կապված ծախսերը 140 -“-

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը 150 մարդ

2. Շարժակազմը

Ցուցանիշ Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը

Ա Բ Գ 1

Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա սկզբին 210 հատ

Ընդունվել է շարժակազմ հաշվետու տարվա ընթացքում -ընդամենը 220 -“-

որից՝ նորերը 221 -“-

Դուրս է գրվել շարժակազմ հաշվետու տարվա ընթացքում - ընդամենը 230 -“-

Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա վերջին - ընդամենը (տող 210 + տող 220 - տող 230) 240 -“-

240 տողից - 30 և ավելի նստատեղ ունեցող շարժակազմի քանակը 241 -“-

240 տողից - շարժակազմի քանակն ըստ շահագործման ժամկետի`

մինչև 5 տարի 242 -“-

5-ից մինչև 10 243 -“-

10-ից մինչև 20 244 -“-

20 և ավելի 245 -“-

Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին - ընդամենը 250 տեղ

որից` նստատեղեր 251 -“-

Կապիտալ վերանորոգված շարժակազմը տարվա ընթացքում 260 հատ

3. Շարժակազմի աշխատանքը

Ցուցանիշ Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը

Ա Բ Գ 1

Երթուղիների քանակը 310 միավոր

Երթուղիների երկարությունը 320 կմ

Տնտեսության տնօրինության տակ շարժակազմի գտնվելու օրերը - ընդամենը 330 վագոն (մեքենա) -օրեր

որից` շարժման մեջ 331 -“-

անսարք վիճակում 332 -“-

Ուղևորատար շարժակազմի շարժման մեջ գտնվելու ժամանակը - ընդամենը 340 հազար վագոն (մեքենա) - ժամեր

Ուղևորատար շարժակազմի վազքը 350 հազար վագոն

(մեքենա) - կմ

Ուղևորատար շարժակազմի վազքը` վերածված տեղատարողությամբ 360 հազար

տեղ-կմ

4. Գծային տնտեսություն

Ցուցանիշ Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը

Ա Բ Գ 1

Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով հաշվետու տարվա սկզբին - ընդամենը 410 կմ

Ավելացվել է տարվա ընթացքում 420 -“-

Հանվել է տարվա ընթացքում 430 -“-

Հաշվետու տարվա վերջում - ընդամենը (տող 410 + տող 420 – տող 430) 440 -“-

Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունն երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին - ընդամենը 450 -“-

Ղեկավար ____________________________

(Ազգանուն, անուն) _______________________

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ____________________________

(Ազգանուն, անուն) _______________________

(Ստորագրություն)

« _ _ »______ ____20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 18-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԷԼԵԿՏՐՈ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

4. Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Ծառայություններ (բաժին 1), Շարժակազմը (բաժին 2), Շարժակազմի աշխատանքը (բաժին 3), Գծային տնտեսություն (բաժին 4):

5. Փոխադրվել են ուղևորներ (տող 110) ցուցանիշը որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

6. Ուղևորաշրջանառությունը (տող 120) որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:

7. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (տող 130) (առանց ավելացված արժեքի հարկի) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:

8. Ուղևորների և ուղեբեռների փոխադրումների հետ կապված ծախսերը (տող 140) լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ուղևորափոխադրումների հետ կապված բոլոր ծախսերը (նյութական ծախսեր, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, սոցիալական ապահովության վճարներ, ամորտիզացիոն մասհանումներ):

9. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (տող 150) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով:

Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

10. Ուղևորատար շարժակազմի քանակը հաշվետու տարվա սկզբին (տող 210) ցուցանիշը ներառում է տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա բոլոր տրոլեյբուսների և ճոպանուղու վագոնների այն քանակը, որը գտնվում է աշխատանքում, պահեստում, պարապուրդում՝ տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև աշխատանքին ոչ պիտանի, սակայն հաշվեկշռից դեռ դուրս չգրված:

11. Շարժակազմի ընդհանուր տեղատարողությունը հաշվետու տարվա վերջին (տող 250) ցուցանիշը որոշվում է ըստ շարժակազմի տեսակների քանակի և նրանց տեխնիկական անձնագրերին համապատասխան տեղատարողության արտադրյալների հանրագումարով (հաշվի առնելով նստատեղերի քանակը՝ ավելացրած ազատ հարթակի 1 քառ. մ-ի վրա 5 կանգնած ուղևոր):

251 տողում լրացվում է նստատեղերի քանակը, որը որոշվում է շարժակազմի քանակի (ըստ տեսակների) և տեխնիկական անձնագրում նշված համապատասխան նստատեղերի քանակի արտադրյալով:

12. Կապիտալ վերանորոգված շարժակազմը տարվա ընթացքում (տող 260) ցուցանիշում լրացվում է տարվա ընթացքում կապիտալ վերանորոգման ենթարկված վագոնների (մեքենաների) քանակը:

13. Երթուղիների քանակը (տող 310) լրացվում է տվյալ կազմակերպությունում գործող բոլոր երթուղիների թիվը:

14. Երթուղիների երկարությունը (տող 320) լրացվում է տրանսպորտային կազմակերպություններում գործող բոլոր երթուղիների երկարությունների հանրագումարը:

15. Տնտեսության տնօրինության տակ շարժակազմի գտնվելու օրերը (տող 330) լրացվում է տրանսպորտային կազմակերպության տնօրինության տակ գտնվող վագոնների (մեքենաների) առկայությունը՝ վագոն (մեքենա)-օրերը, որը որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի թվի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը՝ յուրաքանչյուր վագոնի (մեքենայի) համար առանձին:

331 տողում լրացվում է տնտեսության տնօրինության տակ շարժակազմի շարժման մեջ գտնվելու օրերը, որը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր վագոնների (մեքենաների) թվի հանրագումարով, անկախ նրանից, թե այդ վագոնը (մեքենան) լրիվ հերթափոխը կատարել է, թե ոչ: Եթե վագոնը (մեքենան) վերադառնում է գծից մինչև չվացուցակով սահմանված ժամկետի լրանալը, անկախ վերադառնալու պատճառից, այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա ընթացքում երկհերթ կամ եռահերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը վերջանում է ժամը 24-ից հետո, այն համարվում է 1 վագոն (մեքենա)-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում վագոնը (մեքենան) մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում վագոն (մեքենա)-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի վագոնը (մեքենան) պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ: Եթե վագոնը (մեքենան) գիծ է դուրս եկել և աշխատանք չունենալու պատճառով չի աշխատել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:

332 տողում լրացվում է տնտեսության տնօրինության տակ շարժակազմի անսարք վիճակում գտնվելու օրերը, որը որոշվում է բոլոր օրերի հանրագումարով, որոնց ընթացքում վագոնները (մեքենաները) գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ):

16. Ուղևորատար շարժակազմի շարժման մեջ գտնվելու ժամանակը (տող 340) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում շարժակազմի գծում եղած ժամերի հանրագումարով: Այդ ցուցանիշի մեջ չեն մտնում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը:

17. Ուղևորատար շարժակազմի վազքը (տող 350) լրացվում է բոլոր վագոնների (մեքենաների) ուղևորներով, դատարկ և զրոյական վազքերը (վագոն (մեքենա)-կմ):

18. Շարժակազմի վազքը` վերածված տեղատարողությամբ (տող 360) ցուցանիշը որոշվում է վագոնների (մեքենաների) փաստացի վազքը (վագոն (մեքենա)-կմ) բազմապատկելով յուրաքանչյուր վագոնի (մեքենայի) տեսակի համար սահմանված տեղատարողության ցուցանիշով (տես բաժին 2, տող 250):

19. Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը միակողմանի հաշվարկով հաշվետու տարվա սկզբին (տող 410) ցուցանիշը ներառում է կազմակերպությունների հաշվեկշռում հաշվետու տարվա վերջին առկա վերանորոգման դեպոների (վագոնների նորոգման կայան), հանգույցների, շրջադարձային օղակների, ուղեբաժանքի գծերի երկարությունները: Ճանապարհների (գծերի) բացված երկարությունը որոշվում է միակողմանի (միագիծ) հաշվարկով: Ճոպանուղու և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) երկարությունը միակողմանի հաշվարկով որոշելիս անհրաժեշտ է միակողմանի տեղամասերի երկարությանը գումարել երկկողմանի (երկգիծ) տեղամասերի երկարությունների կրկնապատիկը: Այդ դեպքում ճոպանուղու և տրոլեյբուսային միակողմանի ճանապարհների ուղեբաժանքի գիծը հաշվարկվում է որպես երկկողմանի տեղամաս:

Շարժման համար փակ (քանդման ենթակա) գծերը չեն հաշվառվում և ցույց չեն տրվում 410 տողում:

20. Ուղևորատար ճանապարհների (գծերի) շահագործական երկարությունը երկկողմանի (երկգծային) հաշվարկով տարվա վերջին (տող 450) ցուցանիշը ներառում է ճոպանուղու և տրոլեյբուսային ճանապարհների (գծերի) ընդհանուր տեղամասային երկարությունը՝ ներառյալ ուղեբաժանքի գծերը, շրջադարձային օղակները և որոշվում է երկկողմանի (երկգիծ) հաշվարկով: Եթե շարժումը սկզբնակետից վերջնակետ և հակադարձ ուղղությամբ կատարվում է տարբեր փողոցներով, ապա երկու ճանապարհների (գծերի) երկարությունը պետք է գումարել և բաժանել երկուսի:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։