ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2010 թվականի N 29-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 785-Ա որոշման 2-րդ կետի`
Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հունվարի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
հունվարի 21-ի N 29-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. Պետական մարմինների ներկայացուցիչներ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Քարամյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
Ա. Դավթյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Մ. Հակոբյան - ՀՀ վարչապետի օգնական
II. Երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածը ներկայացնող անդամներ
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
Ա. Թադևոսյան - «Թրեյներների ազգային թիմ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Զ. Լավչյան - «Թրեյներների ազգային թիմ» հասարակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - «Կազա» շվեյցարական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Աբրահամյան - «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Խաչատրյան - «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - «Հզոր հասարակություն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ
Ց. Ակոպյան - Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Գասպարյան - Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Քարամյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտների տեղական և միջազգային փորձագետներ ու հետազոտողներ
Մ. Մովսիսյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ)
Հ. Մամիջանյան - «Արլիան» խորհրդատվական և թրեյնինգ ընկերության համակարգող (համաձայնությամբ)
Ա. Ուդումյան - «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի համագործակցության զարգացման մասնագետ (համաձայնությամբ)
ՀՀ մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
Ռ. Սարդարյան - «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպության նախագահ(համաձայնությամբ)
Կ. Այվազյան - Քաղաքացիական հասարակության և ՏԻՄ աջակցման ծրագրի Սառնաղբյուրի համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբի համակարգող (համաձայնությամբ)
Օ. Դուրգարյան - «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
(Հավելվածը խմբ. 27.07.12 N 686-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան