Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 26 ՀՈՒՆԻՍԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 162-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

26 հունիսի 2012 թ. թիվ 162-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՎԱԼԵՏՏԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 691/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի հունիսի 13-ի թիվ 31 արձանագրություն) և «Վալետտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (արտարժույթի առուվաճառքի թիվ 691/1 լիցենզիա) փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու 2012 թվականի հունիսի 4-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Վալետտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 691/1 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «Վալետտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե` ք. Երևան, Դավիթ Անհաղթի 21) ուղարկելու օրվան հաջորդող օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2012 թ. հունիսի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։