ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 469-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների (բացառությամբ քննչական գործառույթ իրականացնող ծառայողների և պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) գաղտնի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողների հավելավճարների առավելագույն չափը` 10000 դրամ.
3.1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի 4-րդ (հատուկ) գումարտակի ծառայողներին ծառայության հատուկ պայմանների համար վճարվող ամսական հավելավճարների չափը` ամսական աշխատավարձի (դրամական բավարարման, սննդի փոխհատուցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող ամսական լրավճարների, հավելավճարների հանրագումարի) առավելագույնը 60 (վաթսուն) տոկոս.
4) միանվագ պարգևավճարներ՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին և զինվորական կոչում չունեցող աշխատողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) կարող են տրվել պարգևավճարներ` տարեկան մինչև ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա և հաշվետու տարվա ավարտի կապակցությամբ,
բ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի հիման վրա` միանվագ դրամական պարգևավճարներ կարող են տրվել՝ մինչև դրամական բավարարման կրկնապատիկի չափով,
գ. գաղտնի:
(1-ին կետը լրաց. 26.07.12 N 920-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 4
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 469-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
Պաշտոնի անվանումը Լրավճարի առավելագույն
չափը (դրամ)
1 2
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ, տարածքային մարմիններ
Գլխավոր խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 129400
Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ 118500
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 91300
Ինքնուրույն բաժնի պետ 87500
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 84700
Բաժնի պետ (տարածքային) և նրան հավասարեցված պաշտոններ 106800
Բաժնի պետ (վարչության) և նրան հավասարեցված պաշտոններ 103600
Ավագ խմբի պաշտոններ
Ինքնուրույն բաժնի պետի տեղակալ 99000
Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 118600
Վարչության, տարածքային բաժնի առանձնացված բաժանմունքի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ 117700
Բաժնի կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 106600
Միջին խմբի պաշտոններ
Բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 87500
Վաշտի հրամանատար 77400
Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 51500
Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 46800
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 54600
Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 54500
Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 56300
Կրտսեր խմբի պաշտոններ
Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 38200
Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 33700
Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 36900
Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 35000
2. Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գունդ
Միջին խմբի պաշտոններ
Վաշտի հրամանատար 80000
Դասակի հրամանատար 82600
Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 78300
Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 71700
Կրտսեր խմբի պաշտոններ
Կրտսեր տեսուչ 53900
Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 51000
Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 54100
Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 54700
3. Ոստիկանության զորքեր
Սպայական կազմ
Հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ 142500
Հրամանատարի տեղակալ 135800
Գնդի հրամանատար 103100
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 104700
Հրամանատարության ծառայության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 90500
Գնդի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 92100
Գնդի գումարտակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 83900
Բաժնի պետի տեղակալ 92500
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 84300
Գումարտակի հրամանատարի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 80300
Հրամանատարի ավագ օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 77600
Ավագ սպա և նրան հավասարեցված պաշտոններ 75300
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 72700
Սպա և նրան հավասարեցված պաշտոններ 70400
Ենթասպայական կազմ
Գաղտնի մասի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 35400
Ջոկի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 35900
Հրաձգարանի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 37500
Օպերատիվ հերթապահի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 37400
Դեղատան պետ-բուժակ և նրան հավասարեցված պաշտոններ 37600
4. Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ
Ավագ 31370
Ավագ սերժանտ 33570
Սերժանտ 35780
Կրտսեր սերժանտ 40180
Եֆրեյտոր 42500
Շարքային 45100
5. Զինվորական կոչում չունեցող աշխատողներ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի գլխավոր խորհրդական 33300
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի խորհրդական և նրան հավասարեցված պաշտոններ 30200
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 24700
Ֆինանսական մասի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 22500
Առաջատար մասնագետ և նրան հավասարեցված պաշտոններ 21000
Մասնագետ և նրան հավասարեցված պաշտոններ 18700
Ավագ տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 16800
Տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 13500
Ավագ հաշվառող և նրան հավասարեցված պաշտոններ 12000
Գանձապահ և նրան հավասարեցված պաշտոններ 11200
Օպերատոր, գործավար և նրանց հավասարեցված պաշտոններ 10500
Առաքիչ, հավաքարար և նրանց հավասարեցված պաշտոններ 10000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան