Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2012 թվականի N 895-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ ու 5-րդ կետերի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման համար պատասխանատու պետական մարմինների և ներկայացնելու ժամկետների ցանկը հաստատելու մասին» N 1793-Ա որոշմամբ հաստատված ցանկի «Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ և 13-րդ կետերով.

« 12. Կոնվենցիա մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին կոնվենցիայի 9-րդ հոդված յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ ՀՀ մշակույթի

նախարարություն

13. Կոնվենցիա ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ երկրների գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի որոշումներ` V գլխի

V.1-ին և V.2-րդ ենթակետեր յուրաքանչյուր վեց տարին մեկ անգամ՝ մինչև դեկտեմբերի 15-ը, ինչպես նաև յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ՝ մինչև դեկտեմբերի 15-ը` ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրերի վերաբերյալ ՀՀ մշակույթի

նախարարություն

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հուլիսի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։