Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԾԱԳՄԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Պատմական և մշակութային արժեքները ծագման պետություններ վերադարձնելու մասին

Համագործակցության մասնակից պետությունները,

գիտակցելով այն նշանակությունը, որ ծագման երկրները տալիս են իրենց հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության անբաժանելի մաս հանդիսացող մշակութային արժեքների վերադարձմանը,

նկատի ունենալով մշակութային արժեքների վերադարձման կամ վերադարձման իրավունքի վերականգնման մասին դրանց ծագման երկրներին ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդաժողովի բանաձևի, ինչպես նաև 1970 թվականի նոյեմբերի 14-ի «Մշակութային արժեքների ներկրումը, արտահանումը և սեփականության իրավունքի փոխանցումն արգելող և կանխող միջոցների մասին» Կոնվենցիայի դրույթները,

հաստատելով, որ ժողովուրդներին իրենց արվեստի գործերի, հուշարձանների, թանգարանային նմուշների, արխիվների, ձեռագրերի, փաստաթղթերի և մշակութային ու պատմական հազվագյուտ իրերի վերադարձը կծառայի մշակութային արժեքների պահպանման և հետագա զարգացման, ազգային մշակույթի վերածննդի ազնվաբարո խնդրին և կնպաստի անկախ պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

Մասնակից պետությունները կնպաստեն պատմական և մշակութային արժեքները ծագման երկրներ վերադարձնելուն:

Հ ո դ վ ա ծ 2

Մասնակից պետությունները, հավասարության հիմունքներով, հիմնում են միջկառավարական հանձնաժողով, Համագործակցության մասնակից պետությունների պատմական և մշակութային արժեքների վերադարձման գործնական աշխատանքի և մեխանիզմի ստեղծման, վերադարձման ենթակա պատմական և մշակութային արժեքների կատեգորիաների որոշման համար:

Հ ո դ վ ա ծ 3

Մասնակից պետությունները հիմնում են ազգային հանձնաժողովներ ինչպես համապատասխան պետության տարածքում, այնպես էլ Համագործակցության մյուս մասնակից պետություններում գտնվող պատմական և մշակութային արժեքների կանոնավոր ցուցակներ կազմելու համար:

Հ ո դ վ ա ծ 4

Մասնակից պետությունները ազգային հանձնաժողովների փորձագետներին հնարավորություն կընձեռեն` ծանոթանալու միմյանց պետական թանգարանների, գրադարանների և արխիվների հիմնադրամների հետ:

Հ ո դ վ ա ծ 5

Մասնակից պետությունները կապահովեն ազգային փոքրամասնությունների և Համագործակցության մյուս մասնակից պետությունների ժողովուրդների մշակութային ժառանգության պատշաճ պահպանությունը, ներառյալ պատմական, կրոնական և մշակութային հուշարձաններինը այն վիճակում, որում դրանք գտնվում են ներկայումս:

Հ ո դ վ ա ծ 6

Մասնակից պետությունները կնպաստեն իրենց համապատասխան մշակույթների վերաբերյալ փոխադարձ գիտելիքների ընդլայնմանը: Նրանք նաև կխրախուսեն համագործակցությունն ու փոխանակումները մշակույթի և ստեղծագործական գործունեության բոլոր բնագավառներում:

Հ ո դ վ ա ծ 7

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Համաձայնագրի բնօրինակը ի պահ է տրվում Բելառուսի Հանրապետության կառավարությանը, որը կլինի դրա ավանդապահը:

Կատարված է Մինսկ քաղաքում 1992 թվականի փետրվարի 14-ին, մեկ բնօրինակով, մասնակից պետությունների պետական լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 14-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։