Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-08-18-ից մինչև 2015-09-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-09-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 մարտի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 60006062

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

15 փետրվարի 2006 թ.

ք. Երևան N 17-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման կարգը (հավելված)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի փետրվարի 15-ի

N 17-Ն որոշմամբ

Կ Ա Ր Գ

հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման

Սույն կարգը սահմանում է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների (այսուհետ` վճարողներ) հաշվառման կարգը:

1. Վճարողներ են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից սահմանված են կարգավորվող սակագներ, բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի մինչև 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող արտադրող կայանների:

(1-ին կետը լրաց. 09.02.11 N 30-Ն)

2. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում:

3. Յուրաքանչյուր տարվա համար վճարողների անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը անհրաժեշտության դեպքում (վճարողների անվանական կազմի, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի փոփոխության և այլնի) ճշգրտվում են մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը:

4. Վճարողների հաշվառումն իրականացվում է վճարողների գրանցման մատյանում (հավելված N 1) գրանցելու միջոցով:

5. Գրանցման մատյանում հաշվառվում են հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարվա համար հաստատված անվանական կազմում ընդգրկված վճարողները:

6. Վճարողները վճարումը հավաստող փաստաթղթերը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը հանձնաժողով են ներկայացնում մինչև «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարման ժամկետին հաջորդող ամսվա 25-ը:

(6-րդ կետը լրաց. 25.07.12 N 310-Ն)

Հավելված N 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի փետրվարի 15-ի

N 17-Ն որոշմամբ հաստատված կարգի

Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

Հ/Հ Կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող

անձի անվանումը Կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը (մլն դրամ) Վճարվել է (մլն դրամ) Տարբերու-

թյունը

(սյուն. 3- սյուն. 8)

մլն դրամ Վճարումը հավաստող փաստաթղթի համարը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագրի համարը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, ամսաթիվը Տեղեկատվությունը հանձնեց Ծանո-թություն

1-ին եռամս-յակ 2-րդ եռամս-յակ 3-րդ եռամս-յակ 4-րդ եռամս-յակ ընդա-մենը անունը, ազգանունը ստորա-գրություն

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

(Հավելված 1-ը լրաց. 25.07.12 N 310-Ն)

(Հավելվածը լրաց. 09.02.11 N 30-Ն, 25.07.12 N 310-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։