Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-09-01-ից մինչև 2023-07-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-07-16Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 90-Ն

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտությունների ցանկը ըստ դասիչների`

ա) բարձրագույն կրթական ծրագրերով մասնագիտություններ`

340100 Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ

340101 Քաղաքացիական պաշտպանություն

340102 Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ)

340103 Հրդեհային պաշտպանություն

340104 Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն)

340105 Փրկարարական գործ

340106 Տրանսպորտային և հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի ու սարքավորումների շահագործում և տեխնիկական սպասարկում.

բ) միջին մասնագիտական կրթական ծրագրերով միջնակարգ (լրիվ) ընդհանուր և հիմնական ընդհանուր կրթության հիմքերով մասնագիտություններ`

3500 Կենսագործունեության անվտանգություն

3501 Հրդեհային պաշտպանություն

3502 Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում

3503 Մենեջմենթ (կառավարում արտակարգ իրավիճակներում).

գ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով մասնագիտություններ.

NN

ը/կ Մասնագիտության անվանումը Մասնագիտացումը

1. Ջրափրկարարություն ա) ջրափրկարար

բ) ջրասուզակ-փրկարար

2. Հրդեհաշիջում հրշեջ

3. Հրշեջ - փրկարարական

հատուկ տեխնիկայի շահագործում ա) փրկարար-վարորդ

բ) փրկարար-մոտորանավակավար

4. Հրշեջ - փրկարարական

հատուկ տեխնիկայի նորոգում վարպետ

(1-ին կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. փետրվարի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։