«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 90-Ն
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտությունների ցանկը ըստ դասիչների`
ա) բարձրագույն կրթական ծրագրերով մասնագիտություններ`
340100 Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ
340101 Քաղաքացիական պաշտպանություն
340102 Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ)
340103 Հրդեհային պաշտպանություն
340104 Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն)
340105 Փրկարարական գործ
340106 Տրանսպորտային և հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի ու սարքավորումների շահագործում և տեխնիկական սպասարկում.
բ) միջին մասնագիտական կրթական ծրագրերով միջնակարգ (լրիվ) ընդհանուր և հիմնական ընդհանուր կրթության հիմքերով մասնագիտություններ`
3500 Կենսագործունեության անվտանգություն
3501 Հրդեհային պաշտպանություն
3502 Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում
3503 Մենեջմենթ (կառավարում արտակարգ իրավիճակներում).
գ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով մասնագիտություններ.
NN
ը/կ Մասնագիտության անվանումը Մասնագիտացումը
1. Ջրափրկարարություն ա) ջրափրկարար
բ) ջրասուզակ-փրկարար
2. Հրդեհաշիջում հրշեջ
3. Հրշեջ - փրկարարական
հատուկ տեխնիկայի շահագործում ա) փրկարար-վարորդ
բ) փրկարար-մոտորանավակավար
4. Հրշեջ - փրկարարական
հատուկ տեխնիկայի նորոգում վարպետ
(1-ին կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2006 թ. փետրվարի 4
Երևան