Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 10 ՀՈՒԼԻՍԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 178-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

10 հուլիսի 2012 թ. թիվ 178-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՀՁ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 789 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի հուլիսի 4-ի թիվ 34 արձանագրություն) և հաշվի առնելով «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի փոխանակման կետի 2012 թվականի հունիսի 12-ի դիմումը՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա, թիվ 22 խանութ հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 789 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐՄԵՆ-ՀԱՄԻԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայր (հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Գետաշեն) ուղարկելու օրվան հաջորդող օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2012 թ. հուլիսի 12

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։