Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 26 ԱՊՐԻԼԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ N 919-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 ապրիլի 2012 թ.

ք. Երևան N 919-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՏԱՇԵՍ ԹԱՎՐԻԶՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Արտաշես Թավրիզյանի 19.04.2012 թ. N 9694 դիմումը.

Հրամայում եմ`

1. Ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի մայիսի 3-ին անհատ ձեռնարկատեր Արտաշես Թավրիզյանին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX–000191 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Արտաշես Թավրիզյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։