«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2000 թվականի N 127
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 260 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական ավիացիայում օդանավերի էշելոնավորման ֆուտային համակարգի ներդրումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միավորների միջազգային համակարգի միավորների կիրառման, դրանց անվանումների և պայմանանշանների մասին» N 260 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
բ) որոշման N 4 հավելվածից հանել «սնդիկի սյան միլիմետր» տողը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 20-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 30-ի N 260 որոշման
Կիրառման համար ժամանակավորապես թույլատրելի արտահամակարգային միավորները
Մեծության անվանումը Արտահամակարգային միավորը
միավորի
անվանումը պայմանանշանը արտահայտումը միավորների
միջազգային համակարգի
միավորներով կիրառման
ոլորտը
միջազգային հայերեն
1 2 3 4 5 6
Երկարություն ծովային մղոն n mail մղ 1852 m (ճշգրիտ) ծովային նավագնացություն
և օդագնացություն
Երկարություն (ուղղաձիգ) ֆուտ ft ֆուտ 0.3048 m օդագնացություն
Զանգված կարատ - կար 2x10.4 kg (ճշգրիտ) թանկարժեք քարերի և մարգարիտների համար
Գծային խտություն տեքս tex տեքս 1x10.6kg/m(ճշգրիտ) մանածագործական արդյունաբերություն
Արագություն հանգույց kn հնգց 0.514(4) m/s ծովային նավագնացություն և օդագնացություն
Արագացում գալ Gal Գալ 0.01 m/s ծանրաչափություն
Պտտման հաճախականություն պտույտ վայրկյանում պտույտ րոպեում r/s
r/min պտ/վ
պտ/րոպ. 1 s.1
1/60s.1 =0.016(6)s.1
Ճնշում բար
սնդիկի սյան
միլիմետր bar
mm Hg բար
սնդ. ս. մմ 1x10.5 Pa
133.332 Pa
|
1 2 3 4 5 6
Լոգարիթմական
մեծության
(համանուն
մեծությունների
չափազուրկ
հարաբերության
բնական լոգարիթմը) նեպեր Np Նպ 1Np=0.868...
B=8.686...dB Կապի գծերում էլեկտրական ազդանշանների մարումը չափելու ժամանակ
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Շ. Կարամանուկյան