ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2012 թվականի N 339-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. ՄԱԿ–ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման զեկույցը կազմելու և այդ կապակցությամբ կոռուպցիայի ոլորտին առնչվող իրավական դաշտը, այդ ոլորտում իրականացված աշխատանքները և լավագույն փորձը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ինքնագնահատման հարցաշարը լրացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ինքնագնահատման լրացված հարցաշարը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 14
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
ապրիլի 14-ի N 339-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ
Լ. Թերզիկյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 3–րդ քարտուղար
Ա. Մանուկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության ֆինանսական վերահսկողության 3-րդ բաժնի պետ
Հ. Մուսիկյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի մեթոդաբան-իրավախորհրդատու (համաձայնությամբ)
Ն. Մանանդյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, ոստիկանության մայոր
Ե. Ավագյան - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ (փոխարինող անդամ՝ նույն բաժնի ավագ դատախազ Լ. Մանուկյան)
(հավելվածը փոփ. 08.08.12 N 767-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան