«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
11 փետրվարի 2011 թ. N 51-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
Կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյան
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2011 թ. փետրվարի 11-ի
N 51-Ն հրամանի
Ձև
___________________________________________
լրացվում է հարկային տեսչության անվանումը
Փաստաթղթի համարը` _______________________________
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
Հայտարարություն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ վճարող համարվելու վերաբերյալ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան`
_________________________________________________
հարկ վճարողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) ՀՎՀՀ
իրեն համարում է ավելացված արժեքի հարկ վճարող
թ.
-ից մինչև օրացուցային տարվա ավարտը:
օրացուցային տարին ամիսը ամսաթիվը
Տեղյակ եմ, որ ավելացված արժեքի հարկ վճարող եմ համարվելու հայտարարությունում նշված օրվանից մինչև հայտարարության մեջ նշված օրացուցային տարվա ավարտը, բայց ոչ շուտ` հայտարարությունում նշված օրը ներառող եռամսյակի առաջին օրացուցային օրվանից:
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր)
___________________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հաշվապահ
_______________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____ ____________________ 20 թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
Թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
(հավելվածը խմբ. 31.07.12 N 238-Ն)