Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 263-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 սեպտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012341

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 օգոստոսի 2012 թ. թիվ 228-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 263-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 22-ի ««Համահայկական բանկի լիցենզավորումը, Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելու և ներկայացվող փաստաթղթերը, Համահայկական բանկի ղեկավարների (բացառությամբ խորհրդի անդամների, նախագահի ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների) որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 01/02 հաստատելու մասին» թիվ 263-Ն որոշմամբ հաստատված «Համահայկական բանկի լիցենզավորումը, Համահայկական բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելու և ներկայացվող փաստաթղթերը, Համահայկական բանկի ղեկավարների (բացառությամբ խորհրդի անդամների, նախագահի ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների) որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 01/02-ի 2-րդ կետը «ներքին աուդիտի ղեկավարը և անդամները,» բառերից հետո լրացնել «փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ իրականացնող աշխատակիցը (ներքին դիտարկումների մարմնի աշխատակից)» բառերով:

2. Այն անձինք, ովքեր ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնին նշանակվել են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի դրույթների համաձայն պետք է անցնեն համապատասխան որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում և գրանցվեն սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

2012 թ. օգոստոսի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։