ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2012 թվականի N 1110-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի հիմնադրույթները ներկայացնող վերլուծական տեղեկատվական նյութերի պատրաստման և հրապարակման համար «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 9,800.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. սեպտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
սեպտեմբերի 6-ի N 1110-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը
Տնտեսական վերլուծությունների ծառայություններ
Նկարագրությունը
1126 ԱԾ02 Տնտեսական վերլուծությունների և ուսումնասիրությունների իրականացում, դրանց հիման վրա հաշվետվությունների, հրատարակումների, ԶԼՄ-ների հրապարակումների և հեռուստահաղորդումների պատրաստում, ՀՀ կառավարության պաշտոնական վեբկայքի սպասարկում
Քանակական Ծառայությունների փաթեթ 0.0 0.0
Որակական Փաթեթում ընդգրկված ծառայությունների բովանդակային
պահանջների ապահովում 0.0 0.0
Ժամկետայնություն Ամփոփման պարբերականությունը` տարվա ընթացքում, յուրաքանչյուր ամիս՝ հաշվետվություններն ըստ եռամսյակների 0.0 0.0
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X 9,800.0 9,800.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1126 Տնտեսական գործունեության աջակցման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Տնտեսական գործունեության և օտարերկրյա ներդրումների խրախուսում, արդյունավետության բարձրացում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան