ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2012 թվականի N 1145-Ն
ՄԻ ՇԱՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան և մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնումներն իրականացնել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումները նախատեսված լինելու հանգամանքի՝ դրանց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում նախատեսելու և առաջին եռամսյակում վճարելու պայմանով, աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 740-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականին պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի գծով նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. սեպտեմբերի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
օգոստոսի 30-ի N 1145-Ն որոշման
Ց ա ն կ
առանց ֆինանսական հատկացումների նախատեսված լինելու հանգամանքի իրականացվելիք աշխատանքների
Անվանումը Աշխատանքների ծավալը
(հազ. դրամ)
Հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում` 673,939.1
Հ-184, Մ-3-Նորաշեն-Սարչապետ (Նորաշեն-Սարչապետ հատված) հիմնանորոգման աշխատանքներ 99,999.6
ՀՀ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքներ 57,045.9
Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի հիմնանորոգման աշխատանքներ 93,080.0
ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղի համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգում: Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներ 285,527.8
Հ-290, Մ-5-Լենուղի-Այգևան-Մ-5 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ 69,609.8
Բազմաղբյուր-Ղազարավան-Փարպի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ 68,676.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան