Հոդված 1
Հոդված 1.
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասի երկրորդ պարբերությունը «Աշխատակազմ)» բառից հետո լրացնել «, իսկ հաշվառված բացակայությունները՝ համապատասխան հիմքերի առկայությամբ հարգելի է համարում Ազգային ժողովի նախագահը» բառերով.
2) 1.1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Եթե պատգամավորն ընդգրկված է մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում, ապա այդ հանձնաժողովներից մեկի նիստի կամ կազմակերպած խորհրդարանական լսումների անցկացման պահին մեկ այլ հանձնաժողովի նիստին կամ կազմակերպած խորհրդարանական լսումներին մասնակցելու դեպքում համարվում է, որ պատգամավորը կատարել է սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված հանձնաժողովի նիստերին և «ա.2» ենթակետում նշված խորհրդարանական լսումներին մասնակցելու իր պարտականությունը:»: