ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2012 թվականի N 1169-Ա
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ցուցահանդեսի կազմակերպման նպատակով իր միջոցների հաշվին 2012 թվականի սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` համաձայն հավելվածի, դրանք ցուցահանդեսի ավարտից հետո՝ 2016 թվականի սեպտեմբերին իրենց գտնվելու վայրերը վերադարձնելու պայմանով։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի ու Լոռու մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` աջակցել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման աշխատանքներին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
սեպտեմբերի 13-ի N 1169-Ա որոշման
Ց Ա Ն Կ
պատմության ԵՎ մշակույթի անշարժ հուշարձանների
NN
ը/կ Հուշարձանի
անվանումը և հատուկ անունը Թվագրումը Հասցեն, տեղը Չափսերը(սմ) Պետական պահպանման ցուցիչը
1 2 3 4 5 6
1. Վիշապ Ք.ա.3-2 ՀՀ Սյունիքի մարզ, գ. Հարժիս մոտ 200 նորահայտ
2. Արձանիկ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Հարժիս 80x60x25 նորահայտ
3. Դիմաքանդակ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Հարժիս 70x50x25 նորահայտ
4. Եռադեմ քանդակ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Հարժիս 50x30x25 նորահայտ
5. Արձանիկ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Հարժիս 125x50x30 նորահայտ
6. Աստվածածնի քանդակ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Բարձրավան, Բղենո` Նորավանքի տարածքում (8.21.8.) 92x70x19 նորահայտ
7. Խոյակ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Վերիշեն Սբ Հռիփսիմե եկեղեցու (8.96.10) բակում 115x55x30 նորահայտ
8. Տապանաքար 16-17-րդ դդ. ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, երկրագիտական թանգարանի բակում 51x85x20 8.3.151
9. Քանդակազարդ քար՝ 2 կտորից ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Մաշտոցի փ. 3, 171x65x18
113x69x34 նորահայտ
10. Քար հրեշտակի քանդակով ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Մաշտոցի փ. 3, 57x65x31 նորահայտ
11. Տապանաքար բեկոր ՀՀ Վայոց ձորի մարզ 120x80x70 նորահայտ
12. Կոթող 4-5 դդ. ՀՀ Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր, Հոգեվանքի Սբ Կարապետ եկեղեցու մեջ 60x30x25 7.100.42.1.3.3
13. Կոթող 5-րդ դ. ՀՀ Շիրակի մարզ, գ. Անիպեմզա, Երերույքի տաճարի մոտ 140x50x60 նորահայտ
14. Խաչքար 12-13-րդ դդ. ՀՀ Շիրակի մարզ, գ. Պեմզաշեն, «Պեմզաշեն» եկեղեցական համալիրում 50x70x20 7.93.8.14
15. Խաչքար 13-րդ դ. ՀՀ Շիրակի մարզ, գ. Լեռնակերտ, գյուղի մեջ, վաղ միջնադարյան եկեղեցու (7.46.8) բակում 60x30x20 նորահայտ
16. Արձանագիր քար 16-րդ դ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Օհանավան, Հովհաննավանքում (2.112.17) 60x50 նորահայտ
17. Կոթող 10-12-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ջրամբար, «Զովունի» գյուղատեղիում 130x70x60 2.91.2.1.1.1
18. Խոյակ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արուճ, պալատական շ. տարածքում (2.22.8.) 50x60 նորահայտ
19. Կոթող ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արուճ, Արուճի տաճարի տարածքում (2.22.8.) 40x30x30 նորահայտ
20. Կոթող 7-րդ դ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արուճ, Արուճի տաճարի տարածքում (2.22.8.) 40x30x30 նորահայտ
21. Կոթող 5-7-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արուճ, Արուճի տաճարի տարածքում (2.22.8.) 60x30x30 2.22.8.2.1
22. Կոթող 5-6-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բյուրական, Արտավազդիկ եկեղեցուց աե, ձորի մեջ 60x30x30 2.28.17.1
23. Կոթող 5-6-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ճարճակիս (Դերեկ), գյուղամիջյան 4-5-րդ դդ. եկեղեցու մոտ 70x35x40 նորահայտ
24. Կոթող 5-6-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Իրինդ, Իրինդի եկեղեցու ամ կողմում 70x30x30 2.48.2.2.
25. Կոթող ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կարբի, «Հին Կարբի» (2.58.3) գյուղատեղիում 50x80 նորահայտ
26. Կոթող 7 դ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կարբի, Ծիրանավոր եկեղեցու (2.58.3) տարածքում, երկու մասից 60x30 2.58.13.5
27. Կոթող 7-րդ դ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կարբի, «Հոնոյենց ժամի» մոտ, Գառնիկ Հունանյանի տնամերձ հողամասում 160x50x40 2.58.10.10.17.
28. Կոթող 5-7-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Լուսագյուղ, գյուղի հին գերեզմանոցում 30x90 2.51.2.1
29. Կոթող ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Մաստարա 70x40 նորահայտ
30. Կոթող ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Մուղնի, Սբ Գևորգ վանքի ( 2.1.1.) բացօթյա ցուցադրությունում 50x70 նորահայտ
31. Կոթող 7-րդ դ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Մուղնի, Սբ Գևորգ վանական համալիրի բակում 100x40x40
90x40x40 2.1.1.7.6
32. Կոթող 7-րդ դ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Մուղնի, Սբ Գևորգ վանական համալիրի բակում 120x40x35 2.1.1.7.7
33. Կոթող 7-րդ դ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Օրգով, Ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտի հյուրանոցի բակում 50x40x40 2.114.11
34. Կոթող 7-րդ դ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Օրգով, Ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտի հյուրանոցի բակում 70x35x30 2.114.14
35. Կոթող ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Փարպի, Թարգմանչաց եկեղեցու տարածքում , 2 կտոր (2.110.5) 100x40x40
120x40x40 նորահայտ
36. Կոթող 7՛-րդ դ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Վերին Սասունիկ, «Սասունիկ» գյուղատեղի 60x30 2.105.6.3
37. Կոթող ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքում (2.3.4.) 120x35x35 նորահայտ
38. Կոթող 4-5-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, Թալինի Կաթողիկե եկեղեցու հս պատի մոտ 70x40 4.4.3
39. Կոթող ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքում 70x35 նորահայտ
40. Կոթող 4-5-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքում 150x45x45
120x45x45 նորահայտ
41. ՀՀ Սյունիքի մարզ, գ. Անգեղակոթ 190x85x30 նորահայտ
42. Խաչքար 11-12-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բյուրական, սբ Հովհաննես եկեղեցի 210x95x22 iոv. 2.28.18.1.
43. Կոթող ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արուճ,
Արուճի տաճարի տարածքում (2.22.8.) 60x30x30 2.22.8.2.1
44. Խաչքար ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արզական, 90x45x30 նորահայտ
45. Խաչքար 10-րդ դ. ՀՀ Լոռու մարզ, գ. Ծաղկաշատ, Բախշի Թանդիլյանի բակում 80x40x16 նորահայտ
46. Խաչքար 9-րդ դ. ՀՀ Լոռու մարզ, գ. Ծաղկաշատ, Քաջիկ Վարոսյանի տնամերձում 60x38x13 նորահայտ
47. Խաչքարի բեկոր 1536 ՀՀ Լոռու մարզ, գ. Դսեղ, Բարձրաքաշ վանքի (5.35.39) տարածքում նորահայտ
48. Արևի ժամացույց 1694 ՀՀ Լոռու մարզ, գ. Դսեղ, Բարձրաքաշ վանքի (5.35.39) տարածքում նորահայտ
49. Եկեղեցու մակետ 1751 ՀՀ Լոռու մարզ, գ. Դսեղ, Բարձրաքաշ վանքի (5.35.39) տարածքում նորահայտ
50. Առյուծաքանդակ 12-րդ դ. ՀՀ Լոռու մարզ, գ. Ջիլիզա, Խորակերտի վանական համալիրի (5.94.12) տարածքում 50x67x83 նորահայտ
51. Խաչքար 13-րդ դ. ՀՀ Լոռու մարզ, գ. Դեբետ, ԵԱԶ
հուշարձանի մոտ տարածվող ավերակ գերեզմանոցում (5.34.6) 38x60x20 նորահայտ
52. Տապանաքար 16-17-րդ դդ. ՀՀ Լոռու մարզ, գ. Լոռի Բերդ, Զորավար Անդրանիկի փող. , թիվ 6 տան բակում 70x105x18 նորահայտ
53. Խաչքար 12-13-րդ դդ. ՀՀ Լոռու մարզ, գ. Վարդաբլուր, գյուղի աե մասում (Սբ Սարգիս) մատուռից հվ գերեզմանոցում 100x55x18 5.104.4.15.11
54. Կոթող ՀՀ Լոռու մարզ, գ. Գոգարան,
գյուղամիջյան եկեղեցու (5.30.4) մոտ, 2 կտոր 103x20x27
63x20x27 նորահայտ
55. Կոթող ՀՀ Տավուշի մարզ, գ. Կողբ, հին
գերեզմանատան ավերված մատուռում 60x45x45 նորահայտ
56. Կոթող ՀՀ Տավուշի մարզ, գ. Կողբ, հին
գերեզմանատան ավերված մատուռում 73x30x30 նորահայտ
57. Կոթող 5-7՛-րդ դդ. ք. Երևան. Ավանի համայնք, Ավանի տաճարում 100x50x50 նորահայտ
58. Կոթող ք. Երևան, Ավանի համայնք, Ավանի տաճարի տարածքում 60x70x60 նորահայտ
59. Խաչքար 17-րդ դ. ք. Երևան, Ավանի համայնք, Ավանի հս գերեզմանոցում ընկած (1.2.2.1.) 40x50x20 նորահայտ
60. Խոյատապան 16-րդ դ. ք. Երևան, Նոր Նորքի համայնք, Նոր Նորքի 2-րդ զանգվածի բացօթյա ցուցադրությունում 120x50x60 1.8.21
61. Կոթող 5-րդ դ. ՀՀ Շիրակի մարզ, Անիպեմզա,
Երերույքի տաճարից հս գերեզմանոցում 60x60 2.7.2.1
62. Կոթող ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արուճ 70x40x40
63. Կոթող 4-5-րդ դդ. ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Կաթնաղբյուր, գյուղամեջի մայրուղու հվ կողմում 70x40 2.57.9.5
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան