Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-27-Ը ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 2012 թվականի N 920-Ա

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-27-Ը ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2012 թվականի սեպտեմբերի 25-27-ը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի անդամ 10 երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Շվեյցարիայի Համադաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության համար եռօրյա աշխատաժողովն անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել աշխատաժողովի կազմակերպման հետ կապված միջոցառումների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աշխատաժողովի բոլոր մասնակիցներին ապահովել մուտքի արտոնագրերով՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելիս՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` աշխատաժողովի հետ կապված ծախսերը` 1695000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի քարտուղարության աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սարքավորումների, նյութերի և պարագաների մաքսային ձևակերպումները, ներկայացված հայտերի հիման վրա, իրականացնել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անվամբ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. սեպտեմբերի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։