Հոդված 2
Հոդված 2
. Օրենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Սպառողական կոոպերատիվը
1. Հայաստանի Հանրապետությունում սպառողական կոոպերատիվը 5-ից ոչ պակաս անդամների (մասնակիցների) կարիքներն ապրանքներով և ծառայություններով բավարարելու, նրանց շահերը ներկայացնելու և դրանք պաշտպանելու նպատակով կամավոր հիմունքներով ձևավորված շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է:
2. Սպառողական կոոպերատիվի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
3. Սպառողական կոոպերատիվը, իր նպատակներից ելնելով, կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործունեություն: