Հոդված 4. Սպառողական կոոպերատիվների և սպառողական կոոպերատիվների միության ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները
Հոդված 4. Սպառողական կոոպերատիվների և սպառողական կոոպերատիվների միության ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է սպառողական կոոպերատիվի և դրանց միությունների իրավունքները և պաշտպանում նրանց օրինական շահերը: Պետությունն աջակցում է սպառողական կոոպերատիվների զարգացմանը և տնտեսական ինքնուրույնության ամրապնդմանը:
2. Սպառողական կոոպերատիվն իր գործունեության մեջ անկախ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական, քաղաքական և այլ կազմակերպություններից:
3. Արգելվում է սպառողական կոոպերատիվի գործունեությանը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անօրինական միջամտության հետևանքով սպառողական կոոպերատիվին հասցված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սպառողական կոոպերատիվի պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, իսկ վերջիններս պատասխանատվություն չեն կրում այդ մարմինների պարտավորությունների համար: